Array ( [mr_id] => 85559 [mr_node] => 75797 [mr_media] => 76086 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76086 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76086.jpg [media_name] => Noro Hamahaykakani verjin pordzer copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-03 15:27:37 )
Facebook Instagram Youtube
Արցախը պատրաստ է համահայկական ամառային խաղերի մեկնարկին
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի խոսքով՝ նման մեծամասշտաբ միջոցառում կազմակերպելն արդեն իսկ վկայում է, որ Արցախը կայացած պետություն է:

Մի քանի ամիս տևած նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Արցախում արդեն պատրաստ են համահայկական 7-րդ ամառային խաղերին: Այս օրերին Ստեփանակերտի հյուրանոցներում, հյուրատներում, անգամ հանրակացարաններում ազատ տեղ չկա: 160-ից ավելի քաղաքների պատվիրակություններ են մասնակցելու՝ մոտ 4 տասնյակ պետություններից: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի խոսքով՝ նման մեծամասշտաբ միջոցառում կազմակերպելն արդեն իսկ վկայում է, որ Արցախը կայացած պետություն է:

Տիգրանակերտի ֆոնին ներկայացվելիք խաղերի բացման արարողության բեմադրության միջոցով ներկայացվելու են հայոց պատմության հիշարժան դրվագներ: Մուսալեռում, Խոր Վիրապում և Տիգրանակերտում վառված ջահերը հասնելու են Ստեփանակերտ՝ վառելու համահայկական խաղերի ջահը: Գլխավոր ռեժիսորն օգոստոսի 6-ին անմոռանալի երեկո է խոստանում:

10 հազար հյուրերը բացման արարողությանը կհետևեն Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում: Հազարավոր մարդկանց համար մեծ էկրաներ կտեղադրվեն Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում: Իսկ միլիոնավորները համահայկական ամենամեծ մարզական միջոցառման մեկնարկին կհետևեն ուղիղ հեռարձակմամբ:

Օգոստոսի 8-ից համահայկական խաղերը կշարունակվեն Հայաստանում: Միջոցառման փակումը օգոստոսի 17- է՝ Երևանի Ազատության հրապարակում: