Array ( [mr_id] => 85571 [mr_node] => 75800 [mr_media] => 76088 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76088 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76088.jpg [media_name] => 14995944.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-03 15:40:30 )
Facebook Instagram Youtube
Սկսվեցին «Խաղաղության մարտիկ» միջազգային բանակային խաղային մրցումները
Զու ԳՇ պետ Դավթյան. Սահմանային վերջին լարումը ադրբեջանական սադրանք էր:

Այսպիսին է լինում պատասխանը, երբ հակառակորդը լարում է սահամանային իրավիճակը: Հայ-ադրբեջանական վերջին լարվածությունը թուլացել է, կրակոցները կտրուկ պակասել են: Սահմանային վերջին լուրերի մասին պատմել է ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Հայ-ադրբեջանական սահմանային վերջին վիճակը, երբ հակառակորդի կրակոցներից պայմանագրային զինծառայող էր վիրավորվել, Դավթյանը կոչել է ադրբեջանական սադրանք։ 

Ադրբեջանի հիմնական թիրախները Տավուշի, Գեղարքունիքի, Նախիջևանի ուղղությամբ են: Հատկապես այս տարածքներում լարվածության աճը, գերագույն շտաբի պետը բնականանոն է համարել: 

Բարձրագույն սպայական կազմը Դիլիջանում էր՝ Խաղաղության մարտիկ միջազգային բանակային խաղային մրցումների բացմանը: Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանում վեց պետություններից ժամանած Խաղաղության մարտիկները պետք է իրենց գիտելիքներն ու ուժը ցույց տան ամենատարբեր մրցաձեվերում՝ ռազմական պատմության գիտելիքների ցուցադրությունից, մինչեվ կրակային պատրաստություն ու նույնիսկ գրական-գեղարվեստական, պարային հմտություններ: 

Հինգերորդ բանակային խաղերը մեկնարկը տրվել է ոչ միայն Հայաստանում: Մրցումները կանցկացվեն Հայաստանում, Բելառուսում, Իրանում, Հնդկաստանում, Չինաստանում, Մոնղոլիայում, Ուզբեկստանում ու Ղազախստանում: Երկու շաբաթվա ընթացքում 10 պետություններում զուգահեռ մրցելու են 39 երկրների ռազմական մասնագետները: