Array ( [mr_id] => 85577 [mr_node] => 75805 [mr_media] => 76091 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76091 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76091.jpg [media_name] => Manu axbahanutyun copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-05 15:31:21 )
Facebook Instagram Youtube
Ինչ տվեց նոր աղբամանների առկայությունը և ինչպես կլուծվի գերկարևոր խնդիր դարձած Երևանի աղբահանությունը
Ավագանու անդամներն անդրադարձել են «Սանիթեք»-ի հետ տապաված բանակցություններին: Երևանյան աղբը շարունակում է մնալ քննարկումների գլխավոր թեման:

Տապալված բանակցությունների ու կուտակված աղբի պատճառների ու լուծումների մասին այս անգամ խոսել են Երևանի ավագանու երեք խմբակցությունների անդամները:

«Լույս» խմբակցության ղեկավարը վստահ է,  «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը պետք էր վերանայել: Կամ ընկերությանը պետք է հստակ պատասխան տրվեր, եթե լինեն ներդրումներ, պայմանագիրը չի խզվի: Արդյունքում, քաղաքապետը պայմանագիրը չխզեց, բայց երաշխիքներ էլ չտվեց,  «Սանիթեք»-ն էլ չարեց ներդրումներ, բայց նաև իր պարտավորությունները չարեց: Միակ լուծումն այս պահին, ըստ Դավիթ Խաժակյանի, գործող երկու պայմանագրերից մեկը խզելն Է:

Այս պահին քաղաքապետարանի գնած աղբատարների ու աղբամանների մի մասն արդեն եկել է: Ու այստեղ էլ  «Սանիթեք»-ի հետ խնդիրներ են առաջացել: Աղբահանությամբ զբաղվող համայնքային կառույցներն առանց զգուշացնելու հանում են ընկերության աղբամանները ու տեղադրում իրենցը:

Վատ փորձ, որը կարող է անդրադառնալ նաև մյուս ոլորտների վրա: Ավագանու ընդդիմադիր անդամը չի բացառում, որ բանակցություններրի, կոմպրոմիսների չգնալու աշխատելաոճը կարող է քաղաքին վնասել նաև մյուս՝ տրանսպորտի կամ այլ ոլորտներում: