Array ( [mr_id] => 85595 [mr_node] => 75806 [mr_media] => 76092 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76092 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76092.jpg [media_name] => Liana axbi vtangnere copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-05 15:33:33 )
Facebook Instagram Youtube
Համաճարակային վտանգ՝ աղբահավագության անվերահսկելի վիճակի հետևանքով
Աղբի կուտակումների պատճառով առաջացել է համաճարակային վտանգ:

Մասնագետներն ահազանգում են, որ Երևանում կուտակված աղբի հետևանքով առաջացել է համաճարակային վտանգ: Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի խոսքով օրգանիկ աղբի նման կուտակումը միջատների, կրծողների, շների ու կատուների միջոցով տարբեր վարակիչ հիվանդությունների աղբյուր է : Նրա գնահատմամբ իրավիճակը դե ֆակտո անվերահսկելի է:

Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի խոսքով նույնիսկ աղբը հեռացնելուց հետո տարածքները չեն ախտահանվում:

Մասնագետները հորդորում են հատկապես ուշադիր լինել երեխաների նկատմամբ, որովհետև հաճախ նրանք բակում խաղում ու կերակրում են թափառող շներին ու կատուներին, որոնց միջոցով էլ կարող են ձեռք բերել վտանգավոր հիվանդություններ:

Բանախոսները հիվանդությունների հսկողության ազգային կոնտրոնին կոչ են անում հայտարարել, թե ինչ վիճակ է քաղաքում, և խորհուրդներ տա բնակչությանը, թե ինչպես չվարակվել: