Array ( [mr_id] => 85584 [mr_node] => 75812 [mr_media] => 76098 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76098 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76098.jpg [media_name] => Davo AMN krakocner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-05 16:08:11 )
Facebook Instagram Youtube
Մղձավանջային հանգստյան օրեր և եռօրյա սուգ ԱՄՆ-ում
24 ժամում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով զոհերը 30-ից ավելի են:

Մղձավանջային հանգստյան օրերից հետո Միացյալ Նահանգներում եռօրյա սուգ է: 24 ժամում երկրի տարբեր հատվածներում զանգվածային հրաձգությունների հետևանքով ավելի քան երեսուն զոհ կա:

Առաջին արյունալի հարձակումը Մեքսիկայի սահմանից ոչ հեռու Էլ Պասո քաղաքում էր: Առևտրի կենտրոնում հանցագործը ինքնաձիգով սպանել է 20 հոգու, ևս 26-ը վիրավոր են: Քաղաքի հիվանդանոցներում արյուն հանձնելու հերթեր են:

Մեղադրյալը համացանցում հայտարարեց, որ Տեխաս ներխուժելու համար սպանելու է քաղաքի մեքսիկացիներին: Հանցագործին ձերբակալել են, նրան մահապատիժ է սպառնում:

13 ժամ հետո Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում տղամարդը անկանոն կրակ է բացել բարերից մեկի ուղղությամբ: Տասը զոհերի թվում է նաև մարդասպանի քույրը:

Ոստիկանները տեղում վնասազերծել են հանցագործին: Քաղաքի բնակիչներն էլ դուրս են եկել բողոքի ցույցերի և նահանգապետից պահանջում են քայլեր ձեռնարկել:

Չիկագոյում տղամարդը մեքենայից կրակել է մանկական խաղահրապարակի ուղղությամբ: Արդյուքնում յոթ մարդ է տուժել:

Այս դեպքերից հետո կրկին թեժացել են զենքի վաճառքի հսկողության թեմայով հանրային քննարկումներն ու բողոքի ակցիաները: Դեմոկրատները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են հարնապետական Թրամփին: Նախագահն էլ ասում է, որ պատճառը զենքի վաճառքը չէ, այլ կրակղների հոգեկան խնդիրներ ունելը:

Միացյալ Նահանգներում այս տարվա ընթացքում տեղի է ունեցել 250 հրաձգություն: