Array ( [mr_id] => 85590 [mr_node] => 75813 [mr_media] => 76099 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76099 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76099.jpg [media_name] => Davo Moskva cec copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-05 16:11:46 )
Facebook Instagram Youtube
Փոքր ցույց՝ մեծ աղմուկով. Մոսկովյան դժգոհությունները ավանդույթ են դառնում
Փողոց էր դուրս եկել 1500 մարդ, որից 1000-ին բերման են ենթարկել:

Մոսկովյան դժգոհությունները ավանդույթ են դառնում: Արդեն 4-րդ հանգստյան օրերին քաղաքում նույն իրադարձությունն է: Մի քանի հազար մարդ բողոքում է, մի քանի հարյուր ոստիկան նրանց բերման է ենթարկում: Ցույցերը փոքր են, աղմուկը մեծ:

Ոստիկանության գործողություններն աչքի են ընկնում անկոտրում վճռականությամբ: Այս անգամ փողոց էր դուրս եկել 1500 մարդ, որից 1000-ին բերման են ենթարկել: Տանում էին բոլորին, կազմակերպիչներին, ցուցարարներին, սովորական անցորդներին, պարզապես հետաքրքրվողներին: Բաժին են տարել նույնիսկ ոստիկանների գործողություններն արդարացնողներին:

81 անչափահաս ու 14 լրագրող նույնպես բերման է ենթարկվել: Հետաքրքիր է, որ ցույցերի ձևն աստիճանաբար նմանվում է դեղին ժիլետներին ու այդ գործում իրենց դերն են ունեն լրագրողները: Նրանք կրում են դեղին բաճկոններ:

Անհանգիստ հանգստայն օրերի պատճառն այն է, որ սեպտեմբերին Մոսվայում քաղաքային խորհրդի ընտրություններ են, և ընդդիմադիր ակտիվիստներին մասնակցության համար չեն գրանցում: Պաշտոնապես թերի փաստաթղթեր ներկայացնելու համար: Միջազգային լրատվամիջոցները մոսկովյան խռովությունը ներկայացնում են որպես մեծ իրադարձություն, իսկ ռուսական դաշնային հեռուստաալիքները ցույցերին գրեթե չեն անդրադառնում: