Array ( [mr_id] => 85592 [mr_node] => 75814 [mr_media] => 76100 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76100 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76100.jpg [media_name] => Davo Hong Kong copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-05 16:13:55 )
Facebook Instagram Youtube
Հոնկոնգը՝ քաոսի եզրին
Ցույցերը կաթվածահար են փողոցներն ու թունելները, ցուցարարները կանգնեցրել են մետրոյի աշխատանքը:

Հոնկոնգը վերջնականապես մոտեցավ քաոսի եզրին: Հատուկ կարգավիճակ ունեցող վարչական շրջանում ցույցերը կաթվածահար են արել ամեն ինչ; Փողոցներն ու թունելներն արգելափակվել են, տրանսպորտ չկա, 200 չվերթ չեղարկվել է, ցուցարարները կանգնեցրել են մետրոյի աշխատանքը:

Մեծ թվով զանգեր են եղել ոստիկանություն կեղծ ահազանգների մասին, ինչը կազմաքանդել է իրավապահների ծառայությունը: Հոնկոնգի ղեկավարը հայտարարել ու զգուշացրել է՝ կարգուկանոն հաստատելու ժամանակն է:

Մեկ երկիր երկու բանաձևը Հոնկոնգի ու Չինաստանի հարաբերությունները կարգավորող ձևաչափն է: վարչական այս շրջանն ունի ինքնավարության հատուկ կարգավիճակ: Ամեն ինչ սկսվել է հենց նրանից, որ Հոնկոնգում որոշել են հեշտացնել Չինաստան արտահանձնելու ընթացակարգը: Իրավապաշտպանները վախեցել են, որ իրենց կհանձնեն Չինաստանին: Նախաձեռնությունն ի վերջո չեղարկվեց, բայց ցույցերը շարունակվեցին:

Ցուցարարները պնդում են՝ չեն նահանջելու, քանի որ նահանջի դեպքում իրենց իրավունքները ոտնահարվելու են: Ոմանք էլ տեղյակ չեն, որ ցույցերի պատճառ դարձած արտահաձնման օրենքը վաղուց չեղարկվել է:

Սա Հոնկոնգում ցույցերի 8-րդ շաբաթն էր: Հաջորդը, սակայն, կարող է արդեն բախումներով ավարտվել: Իշխանությունը զգուշացնում է միջոցներ ձեռնարկելու, ցուցարարներն էլ կես միլիոնանոնց գործադուլ իրականացնելու մասին: