Array ( [mr_id] => 85593 [mr_node] => 75815 [mr_media] => 64576 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64576 [media_album] => 10 [media_path] => media/2017/02/64576.jpg [media_name] => Yerevan-sundown-and-Ararat-mountain.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-02-14 17:40:52 )
Facebook Instagram Youtube
Թմրամիջոցի ներմուծման փորձ, ցույցեր, հրդեհ ու ձերբակալություն՝ օրվա լրահոսը
«Արմավիր» ՔԿՀ–ի բուժակը ձերբակալվել է:

Ալավերդիում դարձյալ աշխատատեղերը պահպանելու պահանջներ են հնչում: Երթի են դուրս եկել «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության անդմաներն ու Ալավերդու պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները: Պնդում են, որ փորձ է արվում խաթարել գործունեությունը՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելով:

Մարտի 1-ի գործով սպանության մեղադրանքով կալանավորված ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել։ Նրա խափանման միջոց կալանքը փոխվել է չհեռանալու ստորագրությամբ։ Գեղամ Պետրոսյանը մեղադրանքը չի ընդունում։

Բարձրագույն դատական խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Արթուր Մկրտչյանին: Մինչև այդ այդ պաշտոնը զբաղեցնում էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: 

Ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողականի բուժակը: Նա փորձել է խոշոր չափի թմրամիջոց, հոգեմետ դեղեր ու արգելված այլ իրեր անցկացնել հիմնարկ: ԱԱԾ-ն ու քրեակատարողական ծառայությունը կանխել են՝ այդ ամենը հայտնաբերելով Բուժակի մեքենայից: 

Խոշոր հրդեհ էր բռնկվել Նորք Մարաշում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ կրակը բռնկվել է Նոր Խարբերդի ամառանոցների փողոցում: «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ, 300 պտղատու և դեկորատիվ ծառեր: