Array ( [mr_id] => 85601 [mr_node] => 75822 [mr_media] => 76106 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76106 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76106.jpg [media_name] => download (2).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-06 14:32:00 )
Facebook Instagram Youtube
89 կոնգրեսականներ կոչ են անում շարունակել Արցախի ականազերծման ծրագիրը
Ամերիկացի կոնգրեսականները փորձում են համոզել Դոնալդ Թրամփին չչեղարկել Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Նախագահին նամակով դիմել է 89 օրենսդիր: Ավելի վաղ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը արշավ էր սկսել՝ ամերիկահայերին հորդորելով կապվել իրենց շրջանի կոնգրեսականների հետ և խնդրել միանալ վարչակազմի նախաձեռնությունը կանխելու արշավին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ ընդդիմանալով վարչակազմի փորձերի կրճատել Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Նամակին միացել է նաև սենատոր Ռոբերտ Մենենդեսը:

Կոնգրեսականներ Շերման և Քոքսի նախաձեռնությամբ նամակը ուղղված է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին, ուր կոչ է արվում շարունակել ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում վկայություն տալուց Մարկ Գրինը վերահաստատել էր ԱՄՆ հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման ծրագիրը վերջնական ավարտին հասցնելու մասին:

Ավելի վաղ, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ով վերջերս օրենսդրական նախաձեռնություն էր առաջարկել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներին ամերիկյան պետբյուջեից հավելյալ ֆինանսավորում տրամադրելու նպատակով, խոսել էր ականազերծման աշխատանքները շարունակելու կարեւորության մասին.

ԹիՋեյ Քոքսի նախաձեռնությունը նախատեսում է Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար գումարների հատկացում ի հավելում Միջազգային զարգացման գործակալության հատկացումների:

Քոքսի համոզմամբ, սակայն, այս հավելյալ ֆինանսավորումը որևէ կերպ չպետք է դադարեցնի ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության արդեն ավանդական դարձած ականազերծման աշխատանքների Ֆինանսավորումը:

Ամերիկահայ կառույցները ողջունել են ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնությունը՝ երախտագիտություն հայտնելով կոնգրեսականներ Շերմանին ու Քոքսին, սենատոր Մենենդեսին ու նախաձեռնությանը միացած բոլոր օրենսդիրներին:

Իր հերթին Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրն իրականացնող HALO Trust կազմակերպության ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Քրիս Ուաթլին ընդգծել է ղարաբաղյան ծրագրի ֆինանսավորման կարևորությունը, քանի որ բազմաթիվ տարածքներ շարունակում են ականապատված մնալ՝ սպառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: