Array ( [mr_id] => 85605 [mr_node] => 75826 [mr_media] => 76111 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76111 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76111.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-06 17:52:34 )
Facebook Instagram Youtube
Օրվա քրեական ամփոփագիրը
Երևան-Սևան մայրուղում գրանցված պայթյունի վայրից մեքենան փախցրած անձը կալանավորվել է: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու գործով մեղադրանք է առաջադրվել Աբովյանի բնակչին:

Առավոտյան 8.30 անհայտ անձը զուգագուլպան գլխին Պտղնի գյուղում ներխուժել է տուն, ծեծել տանը մենակ ապրող տարեց տանտիրուհուն, հափշատկել ոսկե զարդեր, գումար և փախել: Հարևանների տեղեկացմամբ Աբովյանի շտապօգնության բժիշկները տանտիրուհուն տեղափոխել են հիվանդանոց: Արարատի մարզի Լանջազատ գյուղի հանգստյան գոտում՝ խնջույքի ժամանակ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը կենցաղային հարցով վիճել է համագյուղացու հետ, շշով հարվածել է նրա գլխին, հետո՝ դանակով որովայնին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կոմիտաս փողոցում անհայտ անձը, նկատելով, որ կայանած մեքենայի դուռը բաց է, մեքենայից հափշտակել է պայուսակ, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս, անձնագիր, սոցիալական քարտ; նյութական վնասը կազմել է 706.000 դրամ: Զննվել է դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունը:

Իրավապահները բացահայտել են 10ը տարվա վաղեմության խոշոր չափի գումարի հափշտակության դեպքը: Հայաստանում ներդրումներ անելու պատրվակով Շվեդիայի և Լիբերիայի քաղաքացին՝ 2 հոգու հետ պայմանավորվելով, զանգահարել է Հայաստանում գործող ձեռներեցի և ներկայանալով խոշոր գործարար՝ առաջարկել է հանդիպել և ավելի հստակ պայմանավորվելու համար Երևան է ուղարկել իր հանցակիցներին, որոնք հանդիպել են ձեռներեցի հետ, խաբեությամբ հափշտակել գումարը և փախել:

Մեղադրանք է առաջադրվել Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի ժամանակ հանցագործության հետքեր պարունակող ,Ռենջ Ռովեր մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնող, դեպքի վայրի զննությանը խոչընդոտող, իրավապահների պահանջներին չենթարկվող ու Ռենջ Ռովերով փախուստի դիմած անձին: Նրան կալանավորել են:

Իրավապահները բացահայտել են, որ Կարճևան համայնքի նախկին ղեկավարը մի քանի մարդկանց օժանդակությամբ կեղծ աճուրդներ է անցկացրել և օտարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարակից հողատարածքները: Հարուցված քրեական գործով 6 հոգու մեղադրանք է առաջադրվել: