Array ( [mr_id] => 85610 [mr_node] => 75831 [mr_media] => 76114 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76114 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76114.jpg [media_name] => 67489419_705791023197805_3761940250880901120_o.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-06 18:33:38 )
Facebook Instagram Youtube
Համահայկական խաղերին ընդառաջ կայացել է համահայկական հանրահավաքը
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել համահայկական հանրահավաք: Հայկական երկու պետությունների ղեկավարները այդ հանդիպմանը խոսել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ու փոխգործակցության մասին:

 

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը լեփլեցուն է: Արցախցիների հետ նաեւ Համահայկական խաղերին մասնակցելու համար ժամանած հարյուրավոր հյուրերն են Վերածննդի հրապարակ դուրս եկել՝ հայկական երկու պետությունների ղեկավարներից լսելու համազգային առաջնահերթությունների մասին ուղերձները: Արցախի նախագահը վստահեցնում է՝ Արցախը եղել եւ մնում է համահայկական շահերի պաշտպանը, իսկ Արցախի խրամատները մնում են հայության առաջնագիծը: Արցախի նախագահը հիշեցնում է՝ դարեր ի վեր ծանր գին է վճարվել այդ առաջնագիծը պահելու եւ անգամ այդ դժվար պայմաններում՝ համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու համար:

Արցախի պատմության նոր փուլը սկսվեց 1988-ին նույն հրապարակում եւ շարունակվում է այսօր, երբ տարածաշրջանում հայկական երկու պետություն ունենք: 88-ին հռչակած նպատակը, սակայն, մնում է օրակարգում:

Այդ ճանապարհի մասին խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում առաջին անգամ ներկայացնելով ռազմավարական ծրագրի թեզերը, որոնք նախատեսում են մինչեւ 2050 թվականը:

Այս ծրագրի մանրամասները ՀՀ կառավարությունը դեռ կմշակի: Արցախի գերակա խնդիրը համահայկական ճակատի պաշտպանությունն է՝ իր խրամատներում: Անդրադառնալով ներարցախյան զարգացումներին Հայաստանի վարչապետը ցնցումները որակեց անթույլատրելի, արտահերթ զարգացումները՝ անցանկալի: Արցախցիները նախագահ եւ խորհրդարան կընտրեն օրենքով սահմանված ժամկետում՝ 2020 թվականին կայանալիք համապետական ընտրություններում:

Բանակցային գործընթացին Ստեփանակերտի լիարժեք մասնակցության հարցը մնում է օրակարգում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե այսօր ինչ տրամաբանությամբ է բանակցում Երեւանը:

ՀՀ վարչապետը բացառեց հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ, առանց Հայաստանի եւ Արցախի բնակչության հավանության: