Array ( [mr_id] => 85611 [mr_node] => 75832 [mr_media] => 76113 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76113 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76113.jpg [media_name] => 28-3.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-06 18:31:37 )
Facebook Instagram Youtube
Սևան Ստարտափ Սամմիթ մրցանակային ֆոնդը 2016-ին 7500 դոլար էր, 2019-ին՝ 100.000 դոլար
Արդեն 4 տարի է Սևան Ստարտափ Սամմիթը հայկական նորարարական ու ձեռնարկատիրական գլխավոր հարթակներից է: Ամեն տարի սամմիթին մասնակցելու համար Հայաստան ու Սևան են գալիս 1000-ից ավելի ձեռներեցներ:

Ալգորիթմը, որ ստեղծեցին երկու եղբայրները, առաջին անգամ ներկայացվեց անցյալ տարի սեւանստարտափ սամիթին ու հաղթեց: Հենց այդ ժամանակ էլ սկսվեց ստարտափի մեծ ճանապարհը դեպի սիլիկոնային հովիտ

Այս տարի, Տիգրանը հայկական ամենամեծ ներդրումային հարթակում՝ սեւանստարտափ սամիթին ներկայացրեց իր հաջողության պատմությունը ու միջազգային շուկա մտնելու գլխավոր քայլերը:

2019-ի սեւանստարտափն աննախադեպ էր այցելուների, մասնակիցների, ներդրողների քանակով ու ներկայացված նախագծերի բովանդակությամբ:

45 երկրներից եկած մասնակիցները սեւանի ափին Յոթ օր պատմեցին, լսեցին ու ֆինանսավորեցին. Հազարից ավելի դիմում հայտերից ընտրվել էին լավագույն 120-ը:

Առաջին սեւանստարտափ սամմիթը 2016-ին էր, բայց ամեն ինչ սկսվել էր շատ ավելի վաղ: 2009-ից Տարբեր ձեվաչափերով Արթուր Ջանիբեկյանը ֆինանսավորում ու խթանում էր երիտասարդների ինովացիոն ու ձեռնարկատիրական հմտությունները: Հավաքված փորձը, հաջողված ծրագրերը տեսնելով՝ 2016-ին առաջին անգամ Սեւանի ափին բացվեց Սեւանստարտափ ճամբարային սամիթը: Այն ժամանակ մրցանակային ֆոնդն ընդամենը 7500 դոլար էր, երեք տարի անց՝ 2019-ին ֆոնդը դարձել է 100.000 դոլար:

Սեւանստարտափի համահիմնադիրը չորրորդ սամիթին ներկայացրեց այն գլխավոր հիմնավորումը, թե ինչու հատկապես այս ֆորմատով է ներդրումներ անում:

Արդեն 4 տարի է՝ Սևան Ստարտափ Սամմիթը հայկական նորարարական ու ձեռնարկատիրական գլխավոր հարթակներից է: Ամեն տարի սամմիթին մասնակցելու համար Հայաստան ու սեւան են գալիս 1000-ից ավելի ձեռներեցներ:

Առաջին սեւան ստարտափից հետո սամիթը սեւանա լճից տեղափոխվեց մեծ ծովեր: 2018-ին Արաբական էմիրություններում եղավ առաջին սիըսայդ սամիթը, ընդամենը մեկ ամիս անց նույն ձւաչափով ու նոր գաղափարներով սամիթը հասավ Հնդկաստան: Հաջորդը կլինեն Ֆիլիպինները, Հորդանանը, Միացյալ նահանգները, Ավստրալիան.... Սեւան ստարտափ սամիթի հրավերներն ու գործակցելու առաջարկները գալիս են ամեն օր: