Array ( [mr_id] => 85616 [mr_node] => 75837 [mr_media] => 76116 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76116 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76116.jpg [media_name] => download (4).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-07 16:00:24 )
Facebook Instagram Youtube
ՄԻԵԴ վճիռը կարող է հիմք լինել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար
ՄԻԵԴ վճիռը կարող է հիմք լինել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Արդարադատության նախարարությունը ԲԴԽ-ի հետ նոր նախագիծ է մշակում: Ըստ խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի, փաստաթուղթը կազմելիս պետք է հաշվի առնել որոշ կարևոր նրբություններ՝ ինչ իրավիճակում է դատավորը որոշում կայացրել կամ ինչպես են փոփոխվում ՄԻԵԴ-ի կանոնակարգերն ու նախադեպերը:

Ինչպես վարվել դատավորների հետ, որոնց կայացրած որոշումները ծանր են նստում պետբյուջեի վրա՝ ՄԻԵԴ վճիռներից հետո: Իրավաբանների մոտեցումները կիսվում են. մի մասը կարծում է, որ գումարը պետք է բռնագանձել վճռի համար պատասխանատու կողմից, մյուս մասը դեմ է այդ տարբերակին: Երրորդ տեսակետն էլ կա, որով առաջարկվում է լուծում գտնել այդ երկու մոտեցումների միջակայքում:

ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը կարծում է, որ պետք է հստակ մեխանիզմ մշակել, որը ոչ թե ավտոմատ կերպով կտարածվի բոլոր դատավորների վրա, այլ կարգապահական պատասխանատվության կենթարկի միայն կոպիտ խախտում է թույլ տված դատավորին:

Բոլոր մեխանիզմները պետք է ամրագրվեն օրենքով, և Բարձրագույն դատական խորհրդի անդամը տեղեկացնում է, որ նախագիծն արդեն մշակում են՝ Արդարադատության նախարարության հետ: Դրանով կսահմանվի, որ ՄԻԵԴ որոշումը կարող է հիմք լինել կարգապահական վարույթ հարուցելու համար: Նոր օրինագիծը խորհրդարանում կլինի աշնանը: