Array ( [mr_id] => 85617 [mr_node] => 75838 [mr_media] => 76115 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76115 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76115.jpg [media_name] => Trailer.00_20_10_16.Still001.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-07 15:56:22 )
Facebook Instagram Youtube
Արթուր Վանեցյան. Արցախում ցանկացած խժդժությունն անթույլատրելի է
ԱԱԾ-ը տնօրենը մանրամասներ է հրապարակել անհետացած փաստաթղթերի գործով: Արթուր Վանեցյանն ասել է, թե դրանք հիմնականում առնչվում են մարտի մեկի գործին: Այս մասին նա հայտարարել է Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև Արցախում նախագահական լարված ընտրապայքարին և պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի գործին:

Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է ոչնչացված փաստաթղթերի գործով ծառայողական քննությունը: Արթուր Վանեցյանի խոսքով, փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, դրանք հիմնականում առնչվել են մարտի 1-ի գործին, արդյունքները փոխանցել են ՀՔԾ-ին:

Արցախում նախագահական լարված ընտրապայքարի մասին: Վանեցյանի խոսքով, նախագահական սպասվող ընտրությանը փողոցային հնարավոր պայքարն անթույլատրելի է:

Անվտանգության ծառայությանը հաջողվել է կանխել օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունը Հայաստանի և Արցախի ներքին գործերին:

Վանեցյանը նշել է, որ իրավապահ համակարգում լուջ բարեփոխումներ են սպասվում: Կառավարությունը քննարկում է արտաքին հետախուզությունը Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնելու և առանձին ծառայություն դարձնելու հարցը: Որոշում դեռ չկա, մեծ ռեսուրսներ են պետք:

Բացի այդ, պետք է հասկանալ, որքանով է դա արդյունավետ: Եվ պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավարի մասին: Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու մասին տեղեկությունները ճիշտ չեն, գործն ավարտվել է և ուղարկվել դատախազություն: