Array ( [mr_id] => 85618 [mr_node] => 75839 [mr_media] => 76118 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76118 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76118.jpg [media_name] => Մադուրո (1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-07 16:41:50 )
Facebook Instagram Youtube
Վենեսուելայի նախագահն իր դեմ մահափորձի մեջ մեղադրել է Ջոն Բոլթոնին
Սենսացիոն հայտարարություն է արել Վենեսուելայի նախագահը: Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ անցած տարի կատարաված մահափորձը կազմակերպել էր ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Սպիտակ տունն առայժմ չի արձագանքել այս հայտարարությանը, իսկ Վենեսուելայում իրավիակը նորից սկսում է լարվել երկրում իշխանափոխության ահագնացող նոր ալիքի ֆոնին:

Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նոր թափով վերսկսում է Վենեսուելայում իշխանափոխության ծրագիրը: Պերուում նրա գլխավորությամբ հավաքվել են այն երկրների ներկայացուցիչները, որոնք Վաշինգտոնի պահանջով նախագահ են ճանաչել Վենեսուելայի ազգային ժողովի ամերիկամետ նախագահին:

Սպիտակ տունը հատուկ հայտարարություն է տարածել. Վենեսուելայում իշխանափոխության բոլոր տարբերակները սեղանին են: Միաժամանակ, ամերիկյան լրատվամիջոցին հարցազրույց է տվել դեռ դիմադրող նախագահ Նիկոլաս Մադուրոն ու սենսացիոն հայտարարություն արել:

Մահափորձը տեղի էր ունեցել անցած տարի, հետո սկսվել էին զանգվածային ցույցեր, փողոց էին դուրս եկել նաև Մադուրոյի կողմնակիցները: Բանակը նախագահի դեմ հանելու փորձերը ձախողվել էին, ու աղմուկը մարել էր: Հիմա ամեն ինչ նորից է սկսվում: