Array ( [mr_id] => 85619 [mr_node] => 75840 [mr_media] => 76119 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76119 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76119.jpg [media_name] => 71ae3568-b821-11e9-ae68-64d74e529207_image_hires_164755.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-07 16:51:53 )
Facebook Instagram Youtube
Չինաստանի իշխանությունը զորավարժություն է կազմակերպել Հոնկոնգի մոտ
Հոնկոնգում ցույցերի նոր ալիքին ընդառաջ Չինաստանի իշխանությունը 12 000 իրավապահների մասնակցությամբ զորավարժություն է կազմակերպել Հոնկոնգի հետ սահմանակցող քաղաքում: Պաշտոնապես զորավարժությունը նվիրված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակին: Զորավարժության սցենարը խիստ նմանեցված է Հոնկոնգում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին:

Հոնկոնգում ցույցերի նոր ալիքին ընդառաջ Չինաստանի իշխանությունը 12 000 իրավապահների մասնակցությամբ զորավարժություն է կազմակերպել Հոնկոնգի հետ սահմանակցող քաղաքում: Պաշտոնապես զորավարժությունը նվիրված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակին:

Զորավարժության սցենարը խիստ նմանեցված է Հոնկոնգում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին: Սևազգեստ մարդիկ ցուցարարներ են, որոնք անկարգություններ են հրահրում: Ոստիկանները հետ են մղում ենթադրյալ ցուցարարներին՝ կիրառելով հատուկ միջոցներ:

Այդ ընթացքում իրական բողոքի ակցիաների մասնակիցները շրջապատել եւ հրկիզել են ոստիկանական տեղամասեր, շրջափակել ճանապարհները: Չինաստանի կառավարությունը ցուցարարներին կոչ է արել չխաղալ կրակի հետ:

Չնայած բոլոր զգուշացումներին` ցուցարարները հետքայլ անելու մտադրություն չունեն: Ցույցերը դադարեցնելու փոխարեն նրանք մշակում են ոստիկանների հատուկ միջոցներին դիմակայելու տարբերակներ: