Array ( [mr_id] => 85621 [mr_node] => 75842 [mr_media] => 76121 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76121 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76121.jpeg [media_name] => 1442407907,1196.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-07 18:38:16 )
Facebook Instagram Youtube
Օրվա պատահարներն ու քրեական քրոնիկոնը
24 տարեկան աղջիկը նետվել է Կիեվյան կամրջից: Երիտասարդը բարաձրացել է եկեղեցու գմբեթի և խաչի վրա, նրա տարօրինակ վարքին արձագանքել է Մայր Աթոռը: Եղեգնաձորի երաժշտական դպրոցում ապօրնություն է բացահայտվել. տնօրենը չարաշահել է պաշտոնական դիրքը և ՊԵԿ նախկին պաշտոնյաները պետությանը մեծ վնաս են պատճառել:

24 տարեկան աղջիկը նետվել է Կիևյան կամրջից:  Փրկարարները նկատելով, որ  նա կենդանության նշաններ է ցույց տվել,  անմիջապես տեղափոխել են Արմենիա հանրապետական բկ:  Ըստ բժիշկների աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին  վտանգ է սպառնում:

Մի քանի օր է՝ համացանցում  տեսանյութ  է տարածվել, որտեղ մի երիտասարդ՝ մագլցելով Գեղարդի ժայռերը, մտնում է կարմիրգրքյան թռչնի  բույնը և մսով կերակրում գիշանգղի   ձագին և  նրան մոտեցնում իր  տեսախցիկը: Օգտատերերին զայրացրել է նաև այն, որ նույն երիտասարդը տեսանյութում բարձրացել է  Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթի  ու  Խաչի վրա: Տեսանյութին արձագանքել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը: Նշելով, որ երիտասարդը նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում մաքրել է  գմբեթն ու տանիքը,  առաքելական եկեղեցին  Վանորեից տեսչությանը հանձնարարել է առավել զգոն լինել:

Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից: Մեր ժողովրդի զավակներին կոչ ենք անում հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները:

Եղեգնաձորի երաժշտական դպրոցի  ուսուցիչները  ոստիկանությանը հայտնել են, որ դպրոցի ուսմասվարը տնօրենի հետ  յուրացրել է պետական միջոցները՝  որոշ ուսուցիչներից վերցնելով  նրանց վրա ավել գրված ժամերի աշխատավարձը:  Տնօրենը  պաշտոնն օգտագործելով, յուրացրել է նաև պետությանը պատկանող  գույքը: Նրա  պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է: Իրավապահները պարզել են, որ  նախկին տնօրենը նույնպես  թույլ է տվել  չարաշահումներ: Դպրոցի նախկին, այժմյան տնօրենին ու ուսմասվարին մեղադրանք է առաջադրվել, նրանք չհեռանալու  ստորագրություն են տվել:

ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները  պետությանը  պատճառել են   էական վնաս՝  Չինաստանից ՀԴՄ-ների ՊՈԱԿ-ին մատակարարված ընդհանուր 25 000 հատ Pax S 900 մոդելի հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվելով  իրականից ավելի բարձր գնով:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ  երեք կանայք  գողացել են Մոսկովյան փողոցում գործող խանութի դիմացի հինգ էկզոտիկ ծառերը: Զննվել է դեպքի վայրի տեսագրությունը:  Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված կանանց հայտնաբերելու համար: