Array ( [mr_id] => 85622 [mr_node] => 75843 [mr_media] => 76122 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76122 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76122.jpg [media_name] => download (7).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-07 18:43:29 )
Facebook Instagram Youtube
Քամուց կոտրված ծառն ընկել է 21-ամյա աղջկա վրա
Երևանում ուժեղ քամու պատճառով ծառը մասնատվել է և ընկել է անցորդներից մեկի՝ երիտասարդ աղջկա վրա: Բարեբախտաբար, ողբերգությունից հնարավոր է եղել խուսափել, աղջկան արագ տեղափոխել են հիվանադանոց, որտեղ հաջողվել է կանխել նրա կյանքին սպառնացող վտանգը:

Աշխատանքից տուն վերադարձող երիտասարդ աղջիկը հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում: Ամենօրյա, արդեն սովորական դարձած ճանապարհին ծառը կոտրվել ու ընկել է 21-ամյա աղջկա գլխին:

Աղջկա վիճակն այս պահին նորմալ է: Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Բժիշկն ասում է` անհանգստանալու կարիք չկա, թեև հետագա բարդությունների մասին խոսելն առայժմ վաղ է:

Աղջիկը չցանկացավ խոսել ու վերհիշել կատարվածը: Այդ օրը նրան ուղեկցում էին 3 ընկերուհիները, որոնք չեն տուժել:

Միջադեպին առաջինն արձագանքել են մոտակա խանութների աշխատակիցները, որոնք էլ շտապօգնություն են կանչել:

Վտանգավոր ծառը Անդրանիկի փողոցում է: Այն համարյա 2 կես է եղել: Տուժած աղջկա ծնողները մտադիր են քաղաքապետարանից փոխհատուցում պահանջել՝ աղջկա բուժման ծախսերի համար:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալը վստահեցրեց, որ ծառն արտաքինից առողջ է եղել և հատելու կարիք չի եղել:

Բնապահպանության վարչության պաշտոնյայի խոսքով՝ անհնար էր կանխատեսել, որ արտաքինից առողջ տեսք ունեցող ծառը կարող է կոտրվել: Պատահարից հետո Անդրանիկի փողոցում սանիտարական հատումներ են սկսվել: