Array ( [mr_id] => 85628 [mr_node] => 75848 [mr_media] => 76126 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76126 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76126.jpg [media_name] => 8DFC9542-65AA-42DC-84E4-287D6CE0F8B4_cx0_cy4_cw0_w1200_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-08 17:09:48 )
Facebook Instagram Youtube
Ալմազբեկ Աթամբաևը կրակել Է ոստիկանների վրա ու հեռացել
Ղրղզստանում այս պահին վերսկսվել է նախկին նախագահի դեմ գրոհը: Գործողությանը մասնակցում է 200 հատուկ-ջոկատային, որոնց դիմադրում են նախկին նախագահի 400 աջակիցները: Լրատվամիջոցները նշում են, որ այս պահին խոշոր հրդեհ է բռնկվել, այրվում է Ալմազբեկ Աթամբաևի տունը: Զինված բախումը սկսվել է այս գիշեր՝ Ղրղզստանի նախկին նախագահի նստավայրի մոտ: Կոռուպցիայի մեջ մեղադրվող Աթամբաևին ձերբակալելու համար նրա առանձնատուն են ներխուժել հատուկ ջոկատայինները, որոնց դիմադրություն են ցույց տվել նախկին նախագահի կողմնակիցները: Ոստիկանությունը չի կարողացել ձերբակալել նախկին նախագահին, նա ինքն անձամբ ատրճանակով կրակել է ոստիկանների ուղղությամբ, որից հետո տարածքից հեռացել: Նա մտադիր է Բիշքեքում այսօր հանրահավաք անցկացնել գործող իշխանության դեմ:

Ղրղզստանի նախկին նախագահը, որին կոռուպցիայի մեջ են մեղադրում, 3 անգամ հրաժարվել էր ներկայանալ հարցաքննության: Որոշում էր կայացվել նրան բերման ենթարկել: Հատուկ ջոկատայինները այդ նպատակով երեկոյան գնացին Ալմազբեկ Աթամբաևի առանձնատուն՝ Բիշքեքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քոյ Տաշ գյուղ: Մտնել տուն, սակայն, նրանց չհաջողվեց:

Առաջին կրակոցներից հետո իրավիճակը թեժացավ: Աթամբաևն անձամբ իջավ բակ կողմնակիցներին քաջալերելու: Նրա աջակիցները տան կահույքը դուրս բերեցին ու բարիկադներ կառուցեցին: Տարածքում հրդեհ բռնկվեց: Ալֆա ջոկատը մտավ տուն, որտեղ նրանց վրա ատրճանակով կրակ բացեց անձամբ նախկին նախագահը: Խոստովանեց՝ փորձել է չսպանել: Նրա կողմնակիցներն էլ հատուկ ջոկատայինների ձեռքից ինքնաձիգները խլեցին ու ամբողջ խմբին գերի վերցրեցին:

Հատուկ ջոկատայիններից մեկը հրազենային վնասվածքից մահացավ: Գերևարված ալֆա ջոկատի 6 անդամի համար նախկին նախագահի աջակցիները բժիշկ բերեցին, օգնեցին, բայց հանձնել այդպես էլ չհամաձայնեցին: Աթամբաևը խոստացել է, բոլորին բաց կթողնի, բայց ավելի ուշ:

Առավոտյան պարզվեց, շրջանի ոստիկանապետը քարով գլխին վարված է ստացել ու վերակենդանացման բաժանմունքում է, կա ևս 52 վիրավոր, որոնց կեսը՝ զինված հատուկ ջոկատայիններ: Տուժածներին պառկեցրել են տան բակում, փորձել են բուժօգնություն ցուցաբերել:

Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալել չի հաջողվել: Նա հատուկ ուղերձ է հղել ու ազդարարել Բիշքեքում մեծ հանրահավաք անցկացնելու մասին:

Ղրղզստանի նախագահը արձակուրդն ընդհատել ու վերադարձել է: Անվտանգության խորհրդի նիստում ընդգծել՝ նախկին նախագահի կազմակերպած զինված դիմադրությունից հետո ձեռնարկելու են շտապ միջոցներ: