Array ( [mr_id] => 85630 [mr_node] => 75850 [mr_media] => 76128 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76128 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76128.jpg [media_name] => maxresdefault_live.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-08 17:25:30 )
Facebook Instagram Youtube
Քաղաքապետարանի մոտ աղբ թափողներին ոստիկանները բերման են ենթարկել
Մայրաքաղաքի աղբահանության դեմ բողոքողներն ակցիա են անցկացրել քաղաքապետարանի մոտ: Ցուցարարները նշել են, որ պատրաստվում են քաղաքապետի դեմ դատական հայց ներկայացնել՝ նախկինում հնչեցրած խոստումները չկատարելու համար: Մասնակիցները տոպրակներով աղբը փորձել են թափել շենքի մոտ ու բերման ենթարկվել:

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր աջակիցների հետ քաղաքապետարանի դիմաց քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջում էր կատարել նախընտրական խոստումները և լուծել աղբի խնդիրը: Նա բարձրախոսով հայտարարեց, որ քաղաքային իշխանությունը մատնված է անգործության, իսկ քաղաքապետը խուսափում է քաղաքացիների հետ շփումից:

Սոնա Աղեկյանի տեղեկացմամբ մեկ ամիս առաջ տեսաուղերձով Հայկ Մարությանի՝ քաղաքի աղբահանության, սանմաքրման, տրանսպորտի, կանաչապատման և բարեկարգման մասին խոստումների ու կատարված աշխատանքների վերաբերյալ հարցեր են ուղարկել, բայց պատասխան չեն ստացել, պատրաստվում են քաղաքապետի դեմ դատական հայց ներկայացնել:

Ցուցարարներն իրենց հետո տոպրակներով աղբ էին բերել որպես ապացույց՝ քաղաքով մեկ կուտակված աղբի: Քաղաքապետարանի շենքի տարածքի մաքրության պատասխանատուն նրանց խնդրեց տոպրակները չդատարկել քաղաքապետարանի տարածքում:

Ցուցարարներից մեկին խնդրանքը զայրացրեց: Քաղաքապետարանի մաքրության պատասխանատուներն ու ցուցարարները սկսեցին վիճել:

Ցուցարարներն, այդուամենայնիվ, փորձեցին քաղաքապետարանի դիմաց աղբ թափել, ոստիկանները նրանց բերման ենթարկեցին:

Բերման ենթարկեցին նաև Սոնա Աղեկյանին: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ակցիան կշարունակեն այլ վայրում: