Array ( [mr_id] => 85633 [mr_node] => 75853 [mr_media] => 76131 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76131 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76131.jpg [media_name] => image071-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-08 17:55:37 )
Facebook Instagram Youtube
Հայաստանի ջրային ռեսուրսն անարդյունավետ է կառավարվում
Բնապահպանության նախկին նախարարն հայտարարել է, որ երկրի ջրային ռեսուրսն անարդյունավետ է կառավարվում: Նախկին պաշտոնյան անդրադարձել է Սևանի խնդրին ու պարզաբանել, որ հարցը լիճ թափվող 28 գետերն են: Հենց այդ ճանապարհով են կենցաղային թափոններն ու աղբը լցվում Սևան: Փորձագետն առաջարկում է առնվազն 4-5 գետերում մաքրիչ կայան տեղադրել:

Սևանի հիմնական խնդիրը, ըստ Բնապահպանության նախկին նախարարի, լիճ թափվող 28 գետերն են: Սարգիս Շահազիզյանի խոսքով, այդ գետերով է Սևան թափվում աղբը:

Սարգիս Շահազիզյանի խոսքով, Սևանի ճահճակալման մյուս պատճառը ափամերձ օբյեկտներն են, որոնք կոյուղի չունեն:

Հայաստանում խմելու ջրի դեֆիցիտ չկա: Ջրային ռեսուրսն է անարդյունավետ կառավարում: Սարգիս Շահազիզյանը կարծում է, որ ձկնային տնտեսությունները անկանոն են օգտագործում ջուրը և արարատյան ավազանը կարող է կրիտիկական վիճակում հայտնվել: