Array ( [mr_id] => 85634 [mr_node] => 75854 [mr_media] => 76132 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76132 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76132.jpg [media_name] => download (10).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-08 18:00:23 )
Facebook Instagram Youtube
Մարզադպրոցի հիմնանորոգման համար քաղաքապետարանը պատրաստվում է դիմել կառավարություն
Շենգավիթի մանկապատանեկան մարզադպրոցը, թեև լուրջ վերանորոգման կարիք ունի, սակայն, շենքում պարապմունքները չեն դադարում: Տնօրինությունը ժամանակավորապես լուծել է ոչ միայն տարածքի արդյունավետ օգտագործման, այլև անվտանգության հարցը: Շենքը նորոգելու համար մեծ գումար է պետք: Քաղաքապետարանը չունի:

Այս դահլիճի կիսափտած ու խարխուլ հատակի վրա են մարզվում Շենգավիթի մանկապատանեկան մարզադպրոցի երեխաները:

Մարզադպրոցի դահլիճը նստարանների միջոցով բաժանված է մի քանի մասի` տարբեր սպորտային խաղերի համար: Մարզադահլիճներում վտանգավոր է ցատկել, վազել, գնդակով հարվածել առաստաղին, հատկապես` անձրևային եղանակին:

Մարզադպրոցը հիմնանորոգելու հարցը տնօրենի գլխավոր խնդիրն է: Պատրաստվում է դիմել կառավարության աջակցությանը:

Մարզադպրոցը քաղաքապետարանի հաշվեկշռում է: Կա նախահաշվարկ. այն հիմնանորոգելու համար անհրաժեշտ է 300-ից 400 միլիոն դրամ, որը քաղաքի իշխանությունը չի կարող տրամադրել: Քաղաքապետարանը ևս առաջիկայում կդիմի կառավարություն` Շենգավիթի մանկապատանեկան մարզադպրոցը, որքան հնարավոր է արագ հիմնանորոգելու համար: