Array ( [mr_id] => 85636 [mr_node] => 75856 [mr_media] => 76135 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76135 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76135.jpg [media_name] => download (11).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-08 20:23:22 )
Facebook Instagram Youtube
10-20 տարվա անավարտ 30 օբյեկտները փչացնում են քաղաքի տեսքը
Հանրային խորհուրդն այսօր քննարկել է մայրաքաղաքի ամենամեծ անավարտ օբյեկտների խնդիրը: Դրանք այն կառույցներն են, որոնց շինթույլտվությունը տրվել է մոտ 20 տարի առաջ ու մինչև այսօր, տարբեր պատճառներով մնացել են անավարտ: Խնդիրն այն է, որ ըստ օրենքի, կառուցապատողը նախատեսված երկու տարին լրանալուց հետո կարող է դիմել ու երկարացնել պայմանագրի ժամկետը: Արդյունքում տուժում է ոչ միայն կոնկրետ մեկ տարածքը, այլ քաղաքային ճարտարապետության ամբողջ համակարգը: Խնդրին լուծում տալու նպատակով, Խորհուրդը պատրաստվում է դիմել կառավարություն:

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում 3 հարց է: Առանձնացրել են 30 ամենամեծ անավարտ օբյեկտները, որոնք շինթույլտվությունը ստացել են 10-ից 20 տարի առաջ :

Խնդիրը լուծելու համար հանրային խորհուրը Կառավարությանն առաջարկելու է յուրաքանչյուր անավարտ օբյեկտի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերել: Այդ 30 օբյեկտները քաղաքի կենտրոնում են և փչացնում են քաղաքային տեսքը:

Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի խոսքով, սովորաբար շինթույլտվությունը տրվում է 2 տարով, բայց կառուցապատողը կարող է դիմել և երկարաձգել պայմանագրի ժամկետը: Քաղաքաշինության մասին օրենքով կամ իրավական այլ ակտերով էլ 10-ից-20 տարվա շինթույլտվությանն անդրադարձ չի արվել:

Օրակարգի երկրորդ հարցով երկաթուղով բեռնափոխադրումների սակագների իջեցումն է, արագության մեծացումն ու Հարավկովկասյանի երկաթուղիների զարգացման հեռանկարը:

Օրակարգի երրորդ հարցը վերաբերում էր ակադեմիկոս Արմեն Գալոյանի մշակած «գալարմին» պրեպարատին: Այն նախակլինիկական փորձարկման կարիք ունի: