Array ( [mr_id] => 85639 [mr_node] => 75859 [mr_media] => 76137 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76137 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76137.jpg [media_name] => images.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-08 20:47:26 )
Facebook Instagram Youtube
Սևանի ավազանի բնակիչները միահամուռ ուժերով աղտոտում են լիճը
Շրջակա միջավայրի նախարարը շաբաթասկզբին տվյալներ էր հրապարակել՝ Սևան թափվող գետերի աղտոտվածության մասին: Հետազոտությունը վկայում է, որ գետերից 5-ը աղտոտված են կենսածին նյութերով:

Իրենց գյուղով անցնող գետի մաքրության մասին Նորատուսում խոսում են անցյալ ժամանակով: Գավառագետի քչքչոցին այսօր խառնվում է աղբի գարշահոտությունը:

Վաչիկ Խաչատրյանը հիշում է՝ տարիներ առաջ գյուղում կար էկոակումբ: Գյուղացիները մաքրում էին գետը: Այսօր ոչ միայն չեն մաքրում, այլև աղտոտում են:

Նորատուսցիներն արդարանում են՝ Գավառագետը մինչև իրենց գյուղ հասնելը անցնում է 6 գյուղի միջով: Բայց իրենք նույնպես կենցաղային աղբից ու թափոններից բացի կոյաջրեր են լցնում Գավառագետ :

Նորատուսից ուղիղ Սևան: Գավառագետն իր բերած ամբողջ աղբը հանձնում է Գեղամա գեղեցկուհուն:

Շրջակա միջավայրի նախարարության մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոնի լաբորատորիայի վարիչը ներկայացնում է վերջին ուսումնասիրության արդյունքը: Սևան թափվող գետերի 18 դիտակետում մոնիտորինգ են արել ու պարզել՝ ամենակեղտոտը հենց Գավառագետն է:

Լաբորատորիայի վարիչը բացատրում է՝ կենցաղայի աղբով խեղդված գետերը թափվում են Սևան, բարձրացնում ազոտի ու ֆոսֆորի պարունակությունը նաև լճում: Ինչը, ըստ մասնագետի, Սևանի ծաղկման պատճառներից մեկն է:

Բնապահպան Կարինե Դանիելյանը շեշտում է Սևանի վիճակը մտահոգիչ է: Լճի էկովիճակը վերականգնելու համար, ըստ Դանիելյանի, պետք է միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել: Գետերի վրա մեխանիկական ու կենսաբանական մաքրման կայաններ տեղադրել ու բարձրացնել երկրի էկոլոգիական մշակույթը :