Array ( [mr_id] => 85644 [mr_node] => 75865 [mr_media] => 76141 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76141 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76141.jpg [media_name] => NA_2.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-09 17:03:13 )
Facebook Instagram Youtube
Պատգամավորներ Վալերի Սիմեոնովը և Իորդան Ապոստոլովը Բաքվի սև ցուցակում են
Արցախում են բուլղարացի պատգամավորները, որոնց հայկական երկրորդ պետություն էր բերել Ստեփանակերտում համահայկական խաղերի բացման արարողությունը: Նրանցից մեկն առաջին անգամ չէ Արցախում և Բաքվի սև ցուցակում հայտնվածներից է: Այս փաստը, ինչպես Բուլղարիայի փրկության ազգային ճակատ կուսակցության նախագահ Վալերի Սիմեոնովն է խոստովանել, իրեն եւ իր գործընկերներին չի հուզում. Ադրբեջանն, ինչպես նա է որակել, ժամանակակից ֆեոդալական պետություն է: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ Ադրբեջանի անհիմն նկրտումների հարցը կլուծվի:

Համահայկական խաղերի բացմանը բուլղարահայերի պատվիրակությանը քաջալերելու նպատակով Արցախ ժամանած Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի պատգամավորները հանդիպել են Արցախի նախագահի հետ: Բուլղարիայի փրկության ազգային ճակատ կուսակցության նախագահ Վալերի Սիմեոնովը երրորդ անգամ է այցելում Արցախ, արդեն Բաքվի սև ցուցակում է: Բաքվի բոլոր սպառնալիքներն հումորով է վերաբերվում:

Բուլղար քաղաքական գործիչը Հակամարտությունը յուրովի է մեկնաբանում՝ դա Ադրբեջանի խնդիրն է:

Վալերի Սիմեոնովը կարծում է, որ եվրոպացիների մեծ մասը լավ տեղյակ չէ հակամարտության պատմությանը: Անտեղյակությունը նաեւ Արցախի ճանաչումն է ուշացնում: Իսկ ճանաչումը, ըստ բուլղար պատգամավորի, խաղաղության հաստատման լավագույն ճանապարհն է: Արցախցի եւ բուլղարացի պատգամավորները անելիք ունեն այս հարցում: Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատունը Բուլղարիայի արտգործնախարարությանը բողոքի նոտա է հղել՝ բուլղարացի պատգամավորներ Վալերի Սիմեոնովի եւ Իորդան Ապոստոլովի՝ Արցախ կատարած այցի կապակցությամբ:

Բուլղարացի պատգամավորներն այցելել են նաև Ստեփանակերտի հուշահամալիր և եղբայրական գերեզմանոցում ծաղիկներ խոնարհել արցախյան հերոսների շիրիմներին: