Array ( [mr_id] => 85647 [mr_node] => 75868 [mr_media] => 76145 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76145 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76145.jpg [media_name] => Mika.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-09 17:52:14 )
Facebook Instagram Youtube
Միքայել Մինասյան. Չի կարելի հանրությունը բաժանել հերոսների ու դավաճանների
Հերոսներին ճանաչելու, գնահատելու, հարկ եղած դեպքում պատասխանատվության ենթարկելու մասին այսօր ֆեյսբուքում գրառում է կատարել Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպանը: Միքայել Մինասյանն անդրադարձել է մեր օրերում ձևավորվող անառողջ մթնոլորտին և հանրային համերաշխության կոչ արել հանրությունը հերոսների ու դավաճանների, յուրայինների ու թշնամիների բաժանող ուժերին և մարդկանց:

Ջորջ Մարտինի՝ Գահերի խաղը գրքի մեջբերմամբ սկսված խորհրդածումը Միքայել Մինասյանը շարունակում է մեր ժամանակների վերլուծությամբ: Գրքի հիմքում  հորինված աշխարհի իրադարձություններն են, դեսպան Մինասյանի գրառումը՝ իրական կյանքի: Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպանի մտահոգությունը վերջին 30 տարվա հերոսներն են, որոնց նկատմամբ սկսվել է վհուկների որս և ինչը Միքայել Մինասյանը համարում է հանրային օրակարգի ամենամեծ վտանգը: 

Միքայել Մինասյանը բերում է օրինակ, ինչպես է մի հոդվածը թիրախավորում ականավոր զինվորական, գեներալ Սամվել Կարապետյանին: Դեսպանը հիշեցնում է, որ վաղը հոդվածն իր բովանդակությամբ կմոռացվի, բայց վերք կթողնի մի բան՝ հերոս է թիրախավորվում: Միքայել Մինասյանը շեշտում է, որ արցախյան պատերազմներում զոհված տղերքը հերոս են ու հավերժ կմնան հերոսներ, մինչդեռ ողջերն ամբաստանյալ են կամ պոտենցիալ ամբաստանյալ:

Այստեղ դեսպան Մինասյանը հիշատակում է երեք նախագահներին էլ, ընդգծելով, որ չպետք է բարդույթավորվել ու չասել, որ երեքն էլ հերոսներ են. Առաջին նախագահը, որը երկիր է ղեկավարել է բարդ ժամանակաշրջանում ու փոթորկող ծովում հայտնված նավը բարեհաջող հասցրել նավահանգիստ, Երկրորդ նախագահը, որը քայլ առ քայլ ցեմենտել է պետականաշինության նավն ու առաջընթաց ապահովել հայկական երկու պետությունների համար, Երրորդ նախագահը, որն իր կյանքի 30 տարին նվիրել է անվտանգությանն ու ներքին ու արտաքին հավասարակշռության

Միքայել Մինասյանը գրառումը եզրափակում է համերաշխության կոչով ու հիշեցմամբ, որ ատելության վրա հնարավոր չէ հեղափոխական փոփոխություններ կատարելու ունակ հասարակություն ունենալ։ Լավ ու անվտանգ ապրելու իրավունքը հնարավոր է վաստակել միայն համերաշխության մթնոլորտում: