Array ( [mr_id] => 85648 [mr_node] => 75869 [mr_media] => 76146 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76146 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76146.jpg [media_name] => ae455bb8-ba75-11e9-ae68-64d74e529207_1320x770_152858.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-09 17:57:44 )
Facebook Instagram Youtube
Հոնկոնգի ղեկավարը ցուցարարներին զգուշացրել է անդառնալի հետևանքների մասին
Հոնկոնգում բողոքի ալիքն ահագնանում է: Ցուցարարները եռօրյա ցույցեր են սկսել օդակայանում: Այս կերպ նրանք մտադիր են ստանալ միջազգային հանրության աջակցությունը: Մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել են օդակայանի ժամանման վայրում և դիմավորում են օտարերկրյա ուղևորներին: Օդակայանի անխափան աշխատանքը ապահովելու համար իրավապահներն աշխատում են արտակարգ ռեժիմով:

Հոնկոնգում բողոքի ակցիաները վերածվել են նյարդերի պայքարի: Կառավարությունը զիջումներ չի անում, ցուցարարներն էլ ավելացնում են պահանջները և մեծացնում ցույցերի մասշտաբը:

Ցուցարարների այս խումբը եռօրյա նստացույց է սկսել Հոնկոնգի օդակայանում: Նպատակը` միջազգային հանրության աջակցությունը ստանալն է: Մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել են օդակայանի ժամանման սրահում և դիմավորում են օտարերկրյա ուղևորներին:

Իրավաբանների այս խումբը բողոքն արտահայտելու համար լուռ քայլերթի տարբերակն է ընտրել: Նրանք պնդում են, որ ձերբակալված քաղաքացիների քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ է ստացել: Իրավապահների աշխատանքից դժգոհ են նաև ուսանողները:

Քաոսային իրավիճակից դուրս գալու համար Հոնկոնգի ղեկավարը ցուցարարներին խնդրում է մի կողմ դնել տարակարծությունը: Այլապես հետևանքներն անդառնալի կլինեն:

Ներքաղաքական այս խնդիրը նաև միջազգային երանգներ է ստացել: “Արտաքին ուժերը միջամտում են” վերնագրով հոդվածներն ամերիկացի դիվանագետի մասին են, որը հանդիպել էր ցույցերի մասնակից ուսանողների հետ: Հոնկոնգը հրապարակել էր դիվանագետի անձնական տվյալները և պարզաբանումներ պահանջել միացյալ նահանգներից: Պարզաբանումների փոխարեն կոշտ արձագանք են ստացել :

Հոնկոնգի քաոսային իրականությունը չեն ընդունում տեղի կաթոլիկները: Նրանք մոմավառություն են կազմակերպել և քայլել քաղաքի փողոցներով: