Array ( [mr_id] => 85657 [mr_node] => 75878 [mr_media] => 76154 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76154 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76154.jpg [media_name] => maxresdefault (9).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-10 16:51:24 )
Facebook Instagram Youtube
Մաքսատանը նոր ուսումնասիրություններ են կատարվում ներկրված ապրանքի վերաբերյալ
Պետեկամուտների կոմիտե-տնտեսվարող անհամաձայնությունը նոր փուլ է մտնում: Մաքսատունը նոր ուսումնասիրություններ է սկսել մի տնտեսվարողի ներկրած ապրանքների մասով: Բեռը Հայաստան է մտել գարնանը՝ Դուբայից ու ուղեկցող փաստաթղթերի թերի լինելով պայմանավորված մտել կարմիր ուղի: Այստեղ էլ պարզվել է, որ ապրանքի մի մասն ընդհանրապես չի հայտարարագրվել: Ավելի ուշ՝ երկրորդ հայտարարագրումից հետո, անհամապատասխանություն է առաջացել գնային փաստաթղթերում:

Մխիթար Հովսեփյանի վայ ֆայ ռաուտերներն ու մյուս սարքերը տեղ հասան մարտին, բայց մաքսազերծումը ձգձգվեց մի քանի ամիս:

Պետեկամուտների կոմիտեում Մխիթար Հովսեփյանի գործին լավ ծանոթ են: Կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, հաստատում է, այո, ապրանքների մաքսազերծման ժամանակ խնդիրներ են առաջացել: Ի սկզբանե ներկայացված 97 անուն ապրանքները հայտարարագրման ժամանակ դարձել են 149 անուն: Ու հենց այստեղ էլ սկսվել են տնտեսվարող-պեկ տարաձայնությունները:

Մխիթար Հովսեփյանի ներկրած ապրանքները մաքսազերծումն անցան կարմիր ուղով, այսինքն՝ ստուգվեցին ոչ միայն փաստաթղթերը, այլ նաեւ՝ հենց ապրանքները: Ու քանի որ տնտեսվարողը չի ունեցել իր բերած ապրանքների ձեռքբերման գների փաստաթղթերը, պեկը գները հաշվեց ԵԱՏՄ բազային գներով:

Մխիթար Հովսեփյանը ցույց է տալիս իր բերած ապրանքները ու չի հասկանում, ինչպես առաջին հայտարարագրման ժամանակ նույն սարքը մեկ գին ուներ, հետո՝ այլ:

ՊԵԿ նախագահի տեղակալը պարզաբանում է: Գների նման տատանումների պատճառը նորից տնտեսավորողի թերի փաստաթղթերն են:

Չիպ կարդացող սարքերի պատասխանը պեկում նույնպես տալիս են: Ի սկզբանե Մխիթարը դրանք հայտարարագրել էր, որպես Պլաստմասե դետալներ, երկրորդ անգամ դրանք Քարտ ընթերցիչներն են հայտարարագրվել: Մխիթար Հովսեփյանը պահանջում է հետ վերադարձնել իրենից ավել հարկված գումարները: ՊԵԿ-ից հայտնում են՝ այս պահին մաքսատանը նորից ուսումնասիրում են ներկայացված ապրանքները, փաստաթղթերն ու մաքսազերծման գները: