Array ( [mr_id] => 85659 [mr_node] => 75880 [mr_media] => 76149 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76149 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76149.jpg [media_name] => download (15).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-09 18:13:27 )
Facebook Instagram Youtube
Առաջին հանդիպումներն են անցկացրել բադմինթոնի և բասկետբոլի թիմերը
Համահայկական 7-րդ խաղերի մասնակիցները սկսել են մրցումային ծրագիրը նաև Երևանում: Անցկացվում են բոլոր այն մարզաձևերը, որոնց համար Արցախում չկան համապատասխան պայմաններ: Ընթացքի մեջ են նախնական փուլերի խաղերը: Ինչպես միշտ, թեժ է բասկետբոլային խաղահրապարակներում, հետաքրքիր պայքար է սպասվում նաև բադմինթոնի կորտերում:

Համահայկական ամառային 7-րդ խաղերը Ստեփանակերտից հասել են Երևան: Մայրաքաղաքում անցկացվում են այն մարզաձևերի մրցումները, որոնց կազմակերպման համար հայկական 2-րդ հանրապետությունում չկան անհրաժեշտ պայմաններ:

Սպիտակ մարզահամալիրի կորտերում մրցում են բադմինթոնիստները: Ֆեդերացիայի նախագահը շեշտում է ՝ արել են ամեն ինչ, որ Հայաստանում հավաքված բադմնթոնիստները ցուցադրեն դիտարժան խաղ:

Բադմինթոնիստների խաղային առաջին օրն է, կորտերում տարբեր տարիքի ու սեռի, տարբեր աշխարհամասերից եկած մարզիկներն են:

Սփյուռքից եկած մարզիկները ուժեղ են, բայց տեղացիներն էլ պակաս մրցունակ չեն:

Բադմինթոնի կորտից բասկետբոլի խաղահրապարակ: Խմբային փուլում առաջին միավորների համար Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում պայքարում են Սպահանից ու Ստեփանակերտից եկած երիտասարդները:

Ժամեր հետո պարզ դարձավ. լավագույնը հենց նրանք էին: Սպահանը Ստեփանակերտին հաղթեց 69-61 հաշվով: Հաղթողի հաջորդ խաղը կկայանա այս մարզադահլիճում: Իրանական Սպահանի հետ վաղը կմրցի հայկական Հոլիվուդը: