Array ( [mr_id] => 85660 [mr_node] => 75881 [mr_media] => 76156 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76156 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76156.jpg [media_name] => 14328_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-10 17:11:32 )
Facebook Instagram Youtube
Մարալիկում 150 աշխատողներ ստանում են միջինը 297 հազար դրամ աշխատավարձ
Մարալիկում բացվել է Հայաստանում թելերի միակ արտադրությունը: Բամբակամանվածքային գործարանը սկզբնական շրջանում ամսական արտադրելու է 300 տոննա թել: Արտադրության համար ներդրվել է ավելի քան 4 մլն դոլար: Գործարանը հիմնադրվել է նախկին բամբակամանվածքային գործարանի տարածքում։ Բացի Հայաստանից, արտադրանքի իրացման գլխավոր շուկան Ռուսաստանն է: Գործարանի բացմանը ներկա է եղել երկրի վարչապետը:

Մարալիկի բամբակամանվածքայինը վերագործարկումը սկսում է բամբակյա ու կիսաբամբակյա թելերի արտադրությամբ: Գործարանի համասեփականատերը երկուսն են. շվեյցարահայ գործարար, Ֆրանկ Մյուլլեր ապրանքանիշի հիմնադիր Վարդան Սրմաքեշն ու գործարար Գևորգ Գասպարյանը:

Մարալիկի գործարանը տարիներ առաջ սնանկ էր ճանաչվել: Իրացման ծավալների, հասույթի նվազման ու ֆինանսական խնդիրների պայմաններում բամբակամանվածքայինի ղեկավարությունը հնարավորություն չի ունեցել վճարել վարկը և գործարանը հանվել էր աճուրդի: Նոր սեփականատերն այն ձեռք է բերել 2016-ին՝ այդ պահից հայտարարելով գործարանը վերակենդանացնելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու մասին:

Համասեփականատերը պնդում է, որ այս պահին 41 աշխատող ունեն՝ 265 հազար դրամ միջին աշխատավարձով: Բայց նշում են, որին մասնագետներ չկան: Հատկապես երիտասարդ: Թափուր աշխատատեղի պատճառներից մեկը աշխատանքային գրաֆիկն է՝ 24 ժամ, 7 օր: Նախատեսում են գործարանի տարածքն ընդարձակել ու բամբակե նոր արտադրանք հինել: Մեկ տարում նախատեսվում է ավարտին հասցնել 13 միլիոն դոլար ներդրումային ծրագիրը: