Array ( [mr_id] => 85661 [mr_node] => 75882 [mr_media] => 76157 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76157 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76157.jpg [media_name] => download (17).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-10 17:18:25 )
Facebook Instagram Youtube
Մնջախաղը պիտի առաջնային դիրք ունենա կրթական և թատերական ոլորտում
Այսօրվանից սկսվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային փառատոնը: Այն կտևի 5 օր ու կանցնի ոչ միայն Ծաղկաձորում: Կատարողներ ու թատերական խմբեր կլինեն Ռուսաստանից, Արգենտինայից, Լեհաստանից, Իրանից, Ֆրանսիայից և Ճապոնիայից:

Մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնին նվիրված ասուլիսին ավանդական հարցն է: Մնջախաղի թատրոնը շենք Երբ կունենա :

Հետո բանախոսներն անցնում են թեմային: Այսօր սկսվում է Լեոնիդ Ենգիբարյան անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը: Այս տարի փառատոնին կմասնակցի 7 երկիր:

Դադասյանը վստահեցնում է՝ կանեն ամեն ինչ, որ փառատոնը տոն դառնա ոչ միայն մասնագետների, այլև սովորական քաղաքացիների համար: Փոխնախարարն էլ հավելում է՝ մնջախաղը պիտի առաջնային դիրք ունենա ոչ միայն կրթական, այլև թատերական ոլորտում:

Ասուլիսն ավարտելուն պես՝ բանախոսներն ու լրագրողները շտապում են գրականության և արվեստի թանգարանի մյուս սրահ: Այստեղ ամեն ինչ պատմում ու հիշեցնում է հենց Լեոնիդ ենգիբարյանի մասին: Ֆինալը նույնպես անսպասելի է: Փոքրիկ մնջախաղ թատրոնի սանի կատարմամբ: