Array ( [mr_id] => 85662 [mr_node] => 75885 [mr_media] => 76158 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76158 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76158.jpg [media_name] => բակո_1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-12 18:51:58 )
Facebook Instagram Youtube
Նախագահ Բակո Սահակյանը գնահատել է պաշտպանական գծի անխոցելիությունը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը բարաձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, այցելել է առաջնագիծ՝ ծանոթանալու օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին:

Մի քանի օր առաջ սովորական պատանի, այսօր՝ պաշտպանության բանակի զինվորներ, որոնց վստահվում է հայրենիքի սահմանները պաշտպանելու պատվաբեր ու պատասխանատու պարտականությունը: Նորակոչիկի կուրսը հաջողությամբ յուրացրել ու արդեն զենքը ձեռքին շարքում են:

Տղաների երդման վկան ոչ միայն ծառայակիցներն ու զինակիցներն են, հարազատներն ու ընկերները, այլեւ դարերի կենսագրություն ունեցող և դարերի փորձությունները հաղթահարած Դադիվանքի համալիրը:

Տիկին Լաուրան երկրորդ թոռանն է ծառայության ճանապարհում: Բարեմաղթանքն անփոփոխ է:

Առաջնագծում տղաների ծառայությունը անվտանգ ու հարմարավետ դարձնելու ջանքերը գործադրվում են օր ու գիշեր: Կատարված աշխատանքի արդյունավետությունը առաջնագծի մի քան հատվածներում նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարարի և անվտանգության խորհրդի քարտուղարի հետ տեղում է գնահատել: Ինժեներական նոր կառույցներում զինծառայողը կարող է և պաշտպանել և այստեղից խոցել հակառակորդին:

Առաջնագծում և թիկունքում կատարվող բարեփոխումների մասին Բակո Սահակյանը զրուցել է ժամկետային զինծառայողների հետ: Բարեխիղճ ծառայության համար շատերը խրախուսական նվերներ են ստացել երկրի ղեկավարից: