Array ( [mr_id] => 85663 [mr_node] => 75886 [mr_media] => 76159 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76159 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76159.jpg [media_name] => HPTH.00_02_19_23.Still003.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-12 18:59:24 )
Facebook Instagram Youtube
Տնտեսագիտականի ռեկտորի ատենախոսությունը ԲՈԿ-ի համար խնդրահարույց է
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն անդրադարձել է բուհում սկսված բարեփոխումներին, մասնավորապես՝ թափուր պաշտոնների մրցույթին, որն առաջացրել է դասախասների զայրույթն ու առիթ դարձել կառավարության շենքի դիմաց բողոքի: Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է նաև իր հասցեին հնչած գրագողության մեղադրանքին: Նա չի հերքում, որ իր ատենախոսության մեջ կան խնդիրներ, բայց վստահեցնում է՝ դրանք տեսական հատվածում են։

Տնտեսագիտական համալսարանի դասախոսներն այս անգամ էլ հարազատ բուհի դիմաց են բողոքում: Ռեկտորի պաշտոնակատարը ասուլիս է տալու, իրենց էլ ներս մտնել թույլ չեն տալիս:

Դժգոհության թեման նույնն է: Դասախոսները մրցույթից են դժգոհ: Նրանց չեն բավարարում Պահանջներն ու հանձնաժողովների անդամները: Կարծում են, որ 200 դասախոս գործազուրկ կդառնա: Տնտեսագիտական ռեկտորի պաշտոնակատարը այս հայտարարությունը մանիպուլյացիա է կոչում: Մրցույթին մասնակցած նախկին դասախոսներից 58-ն իրոք դուրս են մնացել: Քսան հոգի ընդհանրապես չի մասնակցել: Այսպիսով, աշխատանքից կզրկվի ոչ թե 200, այլ մոտ 80 դասախոս: Բայց հարյուր նոր դասախոս էլ սեպտեմբերին կմտնի բուհ:

Տնտեսագիտականի ռեկտորի երիտասարդ պաշտոնակատարը վստահ է, դժգոհող դասախոսների մեջ կա մեկը, ով երազում է դառնալ ռեկտոր: Անուններ չի տալիս, բայց նկարագրությունից պարզ է դառնում: Խոսքն այն դասախոսի մասին է, ով հայտարարեց՝ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսության մեծ մասը գրագողություն է:

Ռուբեն Հայրապետյանը համարում է , որ իր աշխատանքի տեսական հատվածն, իրոք ունի խնդիրներ, բայց ոչ թե գրագողություն է, այլ բացակայում են հղումները: Ամեն դեպքում նրա աշխատությունը տպագրվել է միջազգային հեղինակավոր ամսագրերում:

Ատենախոսություն վերաբերյալ իր Ֆեյսբուքի էջում գրեց նաև ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը: Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավարը հայտնեց, ոչ մի տարբերություն չկա, թե աշխատանքի, որ մասում հեղինակը չի նշում սկզբնաղբյուրները։ Աշխատանքում օգտագործվել են թարգմանված նյութեր: Սա հաստատում է նաեւ, դոցենտ Գագիկ Ասլանյանը, աշխատությունը կարդացել է, թերությունները տեսել անձամբ:

Դրսում հավաքված դասախոսները փաստում են, արդեն դիմել ու ճշտել են, որ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսության վերաբերյալ երկու գաղտնի ընդդիմախոսները նույնպես բացասական կարծիք էին հայտնել:

Ռեկտորը եկել էր ապացույցներով, ուսանողները եւս գոհ են նոր կարգերից: Ավելին` դժգոհող դասախոսների վերաբերյալ բողոքներ էլ ունի: Դժգոհ դասախոսների դեմ բողոքել է ուսանողը՝ քննության ժամանակ խաչապուրի է կերել, ըստ ուսանողի՝ խժռել:

Դասախոս Ալբերտ Հայրապետյանն արդեն գիտի, մրցույթը հաղթահարել է, համապատասխանել է ներկայացված բոլոր 13 չափանիշներին, բայց բողոքի ակցիաներին մասնակցում է: Նոր մրցութային կարգի մասին պետք է լիներ քննարկում գոնե ամբիոնների մակարդակով, իսկ Լարվածությունը բուհում դադարեցնելու համար, պահանջում է ռեկտորի պաշտոնակատարի հրաժարականը:

Ռուբեն Հայրապետյանը վստահ է, նույնիսկ թերություններով, իր ատենախոսությունը հայկական տնտեսագիտական դաշտում մեծ ներդրում է, մինչդեռ բողոքող դասախոսների ատենախոսությունների մեծ մասը, ըստ նրա, զրոյական արժեք ունեն: Պատրաստ է նույնիսկ հրաժարվել իր գիտական կոչումից, բայց գիտական աստիճանից հետադարձ ուժով հրաժարվելու կարգ չկա: