Array ( [mr_id] => 85664 [mr_node] => 75887 [mr_media] => 76160 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76160 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76160.jpg [media_name] => fmxnw42lm096vzoy0n201565605023.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-12 19:03:18 )
Facebook Instagram Youtube
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են դատավորների հետ հանդիպում
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց։ Նրանք ակնկալում են ԲԴԽ նախագահի պարզաբանումը՝ երբ է դատական համակարգն, իրենց ձևակերպմամբ, դուրս գալու կոլապսից և երբ է ձևավորվելու երկրորդ նախագահի կալանքի գործը քննող դատարան: Ակցիայի մասնակիցներին ԲԴԽ-ից առայժմ չեն արձագանքել:

Բարձրագույն դատական խորհրդի շենքի պատուհանները բաց են, Երկրորդ նախագահի աջակիցների կանչը՝ մեգաֆոնով, հավանաբար լսում են, բայց՝ ոչ մի արձագանք: Թեև սա ԲԴԽ դատավորներին կանչելու առաջին փորձը չէ:

Ակցիայի մասնակիցները ԲԴԽ դատավորներին հանդիպման են հրավիրում՝ կուտակված հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով: Մտահոգիչ են համարում դատական հակարգում տիրող վիճակն առհասարակ ու պահանջում են ապահովել արդարադատություն:

Ակցիայի մասնակիցները ընդգծում են հատկապես այն հանգամանքը, որ Քոչարյանը կալանքի տակ է, բայց չկա գործը քննող դատավոր:

Ակցիայի սկզբում էլ, ընթացքում էլ շենքի ներսից տեղեկություն ստացվեց՝ դատավորները չեն կարող ներկայանալ հանդիպման, որովհետև խորհրդակցության են: ՄԱմուլի ծառայության ղեկավարը փոխանցեց առաջարկը՝ հարցերը ձևակերպել գրավոր: Ակցիայի մասնակիցները կրկնեցին նաև բանավոր

Նույն հարցերը դատավորներին կփոխանցեն նաև գրավոր: