Array ( [mr_id] => 85665 [mr_node] => 75888 [mr_media] => 76161 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76161 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76161.jpg [media_name] => CDA299C0-CCDD-459E-BA1B-B5F76B63D353_cx0_cy7_cw0_w1200_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-12 19:07:52 )
Facebook Instagram Youtube
ՃԿԱԿ պետ. Հրդեհների 99 տոկոսը մարդու սխալ գործունեության հետևանքն է
Մեծ հրդեհ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի բուսածածակ տարածքում, եղևնու և գիհու անտառում, որը խիստ կտրտված և անմատչելի տեղանքում է: Այրվել է մոտ 12 հա բուսածածկ տարածք: Կրակն ընդգրկել է երկու կիլոմետրը մեկուկես կիլոմետրի վրա տարածք: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ բնակավայրերին հրդեհը չի սպառնում: Կրակը հաջողվել է մեկուսացնել, բայց որոշ օջախներ դեռ պահպանվում են: Հրդեհ է բռնկվել նաև Երևանի՝ Գևորգ Հովսեփյան փողոցում:

Փրկարար ծառայության  գեներալ-մայորի ձեռքում Սյունիքի քարտեզն է: Վրեժ Գաբրիելյանը ցույց է տալիս, թե երբ ու որտեղ սկսվեց այս  հանգստյան օրերի ամենախոշոր հրդեհներից մեկը:

Արտակարգ իրավիճակների նախարարը օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ հրավիրեց կիրակի, Երեկոյան 9-ին : Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց՝ Մեղրու տարածաշրջանում սկսված հրդեհի տեղանքը անմատչելի է, կրակի տարածման վտանգ կա:

Նիստից հետո գերատեսչություններն անցան աշխատանքի: Հրդեհը առավոտյան 9.46 -ին կասեցրին, բայց չմարեցին: Հրդեհի կղզյակներ պահպանվել են մինչև հիմա: Տեղում են նաև  200 հրշեջ -փրկարարներ,  նրանց միացել են Արևիկ ազգային պարկի աշխատակիցները:

Գեներալ-մայորը վստահեցնում է հրդեհաշիջումը կառավարելի է, փրկարարներն ու հրշեջները վերահսկում են իրավիճակը:

Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի խոսքով՝ երկրում հրդեհային իրավիճակն  այսօր ավելի հանդարտ է, քան՝ երեկ:

Նորքի  Հեռուստաաշտարակի մոտ սկսված հրդեհը  հրշեջ-փրկարարները շիջեցին 6 ժամում: Այրվեց 6 հեկտար տարածք: 15 հեկտար  էլ երեկ երեկոյան այրվեց Վերին Կարմիրաղբյուրում: Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը ընդգծում է, բարձր ջերմաստիճանը այս հրդեհների առաջացմանը  պատճառը չէ՛, այլ նպաստող գործոն:

Հովհաննես Խանգելդյանը շեշտում է՝  հրդեհի վտանգի հնարավորությունը մեծ է: Հրդեհներից խուսափելու համար ԱԻՆ-ը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները, լինել զգոն ու ուշադիր, անհրաժեշտության դեպքում զանգել 911: