Array ( [mr_id] => 85666 [mr_node] => 75889 [mr_media] => 76162 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76162 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76162.jpg [media_name] => 59303978_898389057171650_2271916626853991359_n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-12 19:10:37 )
Facebook Instagram Youtube
Կուրթան գյուղում երեխայի ընտանիքը կրակոց արձակած հարևանի դեմ բողոք չի ներկայացրել
Պարզվել է մի քանի օր առաջ Լոռիում տեղի ունեցած դեպքի մանրամասները, թե ինչպես է հաջողվել փրկել հրազենային վնասվածք ստացած կուրթանցի աղջկան: Համագյուղացին փորձելով փրկել երեխային՝ վնասել էր նրան:

Կուրթան գյուղի 33 ամյա բնակիչը փորձելով հարևանի երեխային փրկել շան հարձակումից իր հրացանով կրակել է շան ուղղությամբ, սակայն շան փոխարեն հրազենային վնասվածքը ստացել է երեխան: Իննամյա Էսթեր Մաքթաղյանի ձայնը առաջինը լսել է մայրը, դուրս է վազել ու փորձել առաջին օգնություն ցույց տալ դստերը:

Էսթեր Մաքթաղյանին դեպքից մեկ ժամ անց, ժամը 10:40-ին տարել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ երեխայի աջ ծնկան և սրունքթաթային հոդի շրջանում ախտորոշվել է օտար մարմին: Նրան վիրահատել են:

Կրակոց արձակած բնակիչը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, երեխայի ընտանիքը նրա դեմ բողոք չի ներկայացրել: