Array ( [mr_id] => 85669 [mr_node] => 75892 [mr_media] => 76165 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76165 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76165.jpg [media_name] => 316.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-12 19:24:37 )
Facebook Instagram Youtube
Օրվա միջազգային անցուդարձը
Հոնկոնգում ցույցերի տասներորդ շաբաթը սկսվել է բախումներով: Երուսաղեմի կրոնական սրբավայրում` Տաճարի լեռան մոտ բախումներ են եղել իսրայելական ոստիկանության և արաբ մուսուլմանների միջև: Լիբիայում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության երեք աշխատակիցներ և մեկ այլ առաքելության երկու անդամ: Ամերիկայի Փենիսիլվանիա նահանգի մանկապարտեզներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել: Օսլոյի Ալ-Նուր մզկիթում կրակոցների հետևանքով վիրավորվել է մեկ մարդ:

Հոնկոնգում ցույցերի տասներորդ շաբաթը սկսվել է բախումներով: Ոստիկանությունը մի քանի զգուշացումներից հետո ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Կաթվածահար է նաև Հոնկոնգի միջազգային օդակայանը: Հազարավոր ցուցարարներ չորրորդ օրն է` նստացույց են անում օդակայանում, չեղարկվել են բոլոր չվերթները:

Երուսաղեմի կրոնական սրբավայրում` Տաճարի լեռան մոտ բախումներ են եղել իսրայելական ոստիկանության և արաբ մուսուլմանների միջև: Մուսուլմանական տոնի առթիվ արաբները տաճարում աղոթել են: Այս տարի տոնը համընկել է հրեաների կործանված տաճարներին նվիրված սգո օրվա հետ: Բախումները սկսվել են, երբ մուսուլմանները բողոքել են սրբավայրում հրեաների ներկայության դեմ: Բախումների հետևանքով տուժել են չորս ոստիկան և 14 մուսուլման:

Լիբիայում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության երեք աշխատակիցներ և մեկ այլ առաքելության երկու անդամ: Վիրավորվել է առնվազն տասը մարդ, այդ թվում՝ երեխաներ: Հարձակումը տեղի է ունեցել, երբ ՄԱԿ-ը հրադադարի բանակցություններ էր վարում մայրաքաղաք Տրիպոլիում: Կազմակերպության գլխավոր քարտուղարը դատապարտել է հարձակումը, խաղաղապահ միջոցառումների գծով օգնականն էլ նշել, որ ՄԱԿ-ը չի հեռանալու Լիբիայից:

Ամերիկայի Փենիսիլվանիա նահանգի մանկապարտեզներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել, տուժել է չորս մարդ, այդ թվում հաստատության սեփականատիրուհին: Զոհված երեխաները ութ ամսականից մինչև ութ տարեկան էին: Նրանք ծնողների աշխատանքի պատճառով գիշերները նույնպես անցկացրել են հաստատությունում: Հրդեհի պատճառը պարզվում է:

Օսլոյի Ալ-Նուր մզկիթում կրակոցների հետևանքով վիրավորվել է մեկ մարդ: Հանցագործը տեղում ձերբակալվել է: Նորվեգիայի ոստիկանությունը հայտարարել է, որ զինված հարձակումը քննելու են որպես ահաբեկչություն: Ամիսներ առաջ նորվեգական Քրայսթչերչում իրականացված ահաբեկչության հետևանքով առնվազն հիսուն մարդ էր զոհվել, որից հետո կառավարությունը բնակչությունից ավելի քան տասը հազար միավոր արգելված կիսաավտոմատ զենք Է հետ գնել: