Array ( [mr_id] => 85673 [mr_node] => 75897 [mr_media] => 76169 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76169 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76169.jpg [media_name] => dfj0ojhw0aayx4y.thumb_.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-13 18:35:44 )
Facebook Instagram Youtube
Հարկեր չվճարելու վերաբերյալ սանիթեքի դեմ նյութեր են նախապատրաստվում
Սանիթեքում հարկային ստուգումներ են: Նախնական հաշվարկով ընկերության չվճարած հարկերն անցնում են 1 ու կես միլիարդ դրամը: Պետեկամուտների կոմիտեն նշում է, որ Սանիթեքը, խախտելով նախնական պայմանավորվածությունը, փորձել է տարանջատել իր մատուցած ծառայությունները: Խուսափել է նաև բնապահպանական վճարներից: Սանիթեքի դեմ նյութեր են նախապատրաստվում:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում Սանիթեք ինթերնեյշնլ եւ Սանիթեք հայաստանյան մասնաճյուղի խոշոր չափի հարկ չվճարելու վերաբերյալ նյութերը դեռ նախապատրաստման ընթացքում են: Միջազգային Սանիթեքն ու Սանիթեքի հայաստանյան մասնաճյուղը քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերով պետք է մատուցեին աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ: Բայց ընկերությունը ծառայությունները բաժանել է երկու մասի, սանիտարական մաքրման, ձմեռային պահպանման մասով ներկայացել է, որպես Ա.Հ վճարող, իսկ բեռնատար ավտոմեքենաներով աղբի և ձյան տեղափոխման ծառայությունները ձևակերպել, որպես բեռնափոխադրում:

Այս պահին Սանիթեքում հարկային ստուգումները շարունակվում են: Ընկերությունը խուսափել է նաև բնապահպանական վճարների մուծումից:

ՊԵԿ-ը բացահայտել է նաև ԵԱՏՄ պետություններից ներմուծումներ կատարող ընկերությունների չարաշահումներ: Չարաշահումները հիմնականում նույն բնույթի են՝ տնտեսվարողները ԵԱՏՄ պետություններից ներմուծված տարբեր ապրանքների համար ներկայացնում են կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որտեղ ապրանքների ձեռքբերման արժեքներն էականորեն ցածր են լինում: Պայմանավորվածություններն ընկերությունները հիմնականում ձեռք են բերում ռուսական ընկերությունների հետ: ԵԱՏՄ ընկերություններին պրոբլեմի մասին արդեն հայտնել են: