Array ( [mr_id] => 85677 [mr_node] => 75901 [mr_media] => 76174 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76174 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76174.jpg [media_name] => AC4C7CCB-210E-4893-B720-F9560E6D2567_cx0_cy9_cw0_w1200_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-13 18:55:49 )
Facebook Instagram Youtube
Հոնկոնգում ցուցարարների պահանջում են քաղաքի ղեկավարի հրաժարականը
Հոնկոնգում լարումը խորանում է: Արտահանձման օրինագծում փոփոխությունների դեմ բողոքող ցուցարարներն անցած 10 շաբաթների ընթացքում փոխել են իրենց պահանջներն ու այժմ հանդես են գալիս նոր կոչերով: Նրանք պահանջում են քաղաքի ղեկավարի հրաժարականը և ձերբակալված ցուցարարների ազատարձակումը:

Հոնկոնգում ցույցերի տասներորդ շաբաթը սկսվեց բախումներով: Այս անգամ ցուցարարները ֆլեշմոբ են կազմակերպել. փոքր խմբերով հայտնվել են բանուկ վայրերում, խափանել կարգուկանոնը, անհետանալ իրավապահների տեսադաշտից և րոպեներ անց հայտնվել նոր վայրում: Այս ամենին ոստիկանների պատասխանը կոշտ էր` կիրառեցին արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

Մի քանի օր է կաթվածահար է նաև Հոնկոնգի օդակայանը: Ցուցարարները նստացույց են անում` պահանջելով միջազգային հանրության ուշադրությունը: Նախօրեին չեղարկվել էին բոլոր չվերթները: Հարյուրավոր չվերթներ հետաձգված են:

Իրավիճակը լարված էր նույնիսկ Հոնկոնգի ղեկավարի ասուլիսի ընթացքում:

Միջազգային լրագրողները ընդհատում էին ղեկավարին ու պահանջում հարցերին հստակ պատասխաններ տալ: Ոստիկանության պարտականությունների փոխարեն էլ խոսել սեփական պարտավորությունների մասին:

Հոնկոնգյան քաոսի մեկնարկից երկու ամիս անց ցուցարարների պահանջները փոխվել են: Այսօր նրանք պահանջում են Հոնկոնգի ղեկավարի հրաժարականը, ժողովրդավարական ընտրություններ և ցույցերի ընթացքում ձերբակալվածների ազատ արձակում: