Array ( [mr_id] => 85953 [mr_node] => 76123 [mr_media] => 76377 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76377 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76377.jpg [media_name] => Davo Mec Britania copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-04 12:23:39 )
Facebook Instagram Youtube
Մեծ Բրիտանիայի իշխող ուժի պատգամավորները դուրս են եկել իրենց վարչապետի դեմ
21 պահպանողական միացել է ընդդիմության նախաձեռնությանը, ինչի հետևանքով կառավարությունը զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից:

Մեծ Բրիտանիան քաղաքական պայթյունի եզրին է, մեկ ամսից հնարավոր է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Պառլամենտը աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրն ընդունել է որոշում, որով վարչապետին արգելել է ազդել խորհրդարանի օրակարգի վրա: Սա նշանակում է, որ արդեն այսօր պառլամենտը կարող է ընդունել օրենք՝ արգելելով վարչապետ Ջոնսոնին իրականացնել «անգործարք Բրեքսիթ»: Սա պառլամենտի աշխատանքը կասեցնելու վարչապետի որոշման պատասխանն է: Ջոնսոնի դեմ են դուրս եկել իր իսկ կուսակիցները: 21 պահպանողական միացել է ընդդիմության նախաձեռնությանը, ինչի հետևանքով կառավարությունը զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից: Վարչապետը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 14-ին կանցկացվեն արտահերթ ընտրություններ: