Array ( [mr_id] => 85964 [mr_node] => 76130 [mr_media] => 76382 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76382 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76382.jpg [media_name] => prkarar-ain-1-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-04 14:44:37 )
Facebook Instagram Youtube
Ինչքան է նախատեսվում բարձրացնել հրշեջների և փրկարարների աշխատավարձը
Հրշեջների և փրկարարների աշխատավարձը կբարձրանա հոկտեմբերի 1-ին:

Նախապատրաստական վերջին աշխատանքն ու նվագախումբը պատրաստ է: Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում սկսվեց ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ այս օրը նշվում է առանձնահատուկ պայմաններում. տարին լի էր հրդեհներով և փրկարարները հսկայածավալ աշխատանք են արել:

84 հազար դրամ ստացող հրշեջ փրկարարների աշխատավարձը հոկտեմբերի 1-ին կբարձրանա: Նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, աշխատավարձի բարձրացումը պետք է զգալի լինի:

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով բացառիկ որոշում են կայացրել: Ֆելիք Ցոլակյանը անդրադարձավ հրդեհաշիջումից տուն վերադարձող և վթարի ենթարկված փոխգնդապետ Գարիկ Հակոբյանին եւ ավագ սերժանտ Անդրանիկ Ղազարյանին: Նրանց մեքենաները ամոբղջությամբ շարքից դուրս էին եկել:

Նախարարը հայտնեց, որ այս ամառ հրդեհների համար հիմնականում մարդիկ են մեղավոր: Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, Երեք դեպքով դատախազությունում քրեական գործեր կան: ԱԻՆ-ը Ձյունիկ սառնարանում և Մալաթիա մոլում բռնկված հրդեհների նախնական փորաքննության նյութերն ուղարկել է ուսումանսիրության:

Այս միջոցառմանը դժվարությամբ են պատրաստվել: Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, այս ամառ հրդեհները ծավալն այնքան մեծ է, որ տոնական միջոցառմանը մասնակցելու համար բավարար քանակաի աշխատող չէին կարողանում գտնել: Ներկա են նրանք, ովքեր վարչապետի և ուժային գերատեսչությունների ղեկավարներից պարգևատրումներ ստացան:

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված միջոցառումը շարունակվեց տոնական քայլերթով: Շարահրապարակով անցան հատուկ նշանակության փրկարար ջոկատները:

Միջոցառումն ավարտվեց ցուցադրական վարժանքներով: Սցենարը նույնն է, ինչպես իրականում. փրկարաները մի տեղ մարում են հրդեհը, մյուսում՝ փրկում վթարից տուժած քաղաքացիներին: