Array ( [mr_id] => 85970 [mr_node] => 76132 [mr_media] => 76383 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76383 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76383.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-04 18:15:50 )
Facebook Instagram Youtube
Դեմ ենք մեկուսացմանը. 17 ՀԿ դեմ է «Երեխաների քաղաք» ծրագրին հող հատկացնելուն
ՀԿ-ները հայտնում են, որ հայկական Կարիտասը ծրագիրը չի քննարկել ոչ իրենց, ոչ Մարդու իրավունքների պաշտպանի, ոչ էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

Հայկական Կարիտաս բարեգործական կազմակերպության՝ սոցիալապես անապահով ընտանիքներում հաշմանդամություն ունեցող երեխաների համար քաղաքի ստեղծումը հարուցել է 17 հասարակական կազմակերպությունների զայրույթը: Դեմ ենք մեկուսացմանը նախաձեռնության անդամների համար ծրագիրն անընդունելի է, համարում են , որ դա լինելու է փակ հաստատություն ՝ բաց երկնքի տակ: Երեխաների քաղաք անվանումով ծրագրով նախատեսվում է տրամադրել ապահով օթևան՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով 600 երեխայի: 

ՀԿ-ները հայտնում են, որ հայկական Կարիտասը ծրագիրը չի քննարկել ոչ իրենց, ոչ Մարդու իրավունքների պաշտպանի, ոչ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Դրա մասին տեղեկացել են կառավարության որոշումից. կազմակերպությանն անհատույց տարածք է տրամադրվել Արարատի մարզում: Կարիտասի միջազգային կազմակերպության համար ևս անակնկալ է եղել հայկական կարիտասի՝ երեխաների քաղաք նախաձեռնությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պնդում է, որ այս ծրագիրն առավել կմեկուսացնի սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող և հաշմանդանություն ունեցող երեխաներին: Հայկական Կարիտասը Ժամը լրատվականին հայտնեց, որ նախագծի վերաբերյալ մեկնաբանոթյուն կանեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկումից հետո: դեմ ենք մեկուսացմանը նախաձեռնության անդամները վաղը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա կիրականացնեն՝ կառավարությունից պահանջելով չեղարկել հողահատկացման որոշումը: