Array ( [mr_id] => 85977 [mr_node] => 76133 [mr_media] => 76384 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76384 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76384.jpg [media_name] => 19910_maria-zakharova_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-04 18:23:17 )
Facebook Instagram Youtube
Զախարովա. Կողմերի հայտարարությունները պետք է լինեն ընդհանուր ջանքերի համատեքստում
Ըստ Զախարովայի` Արայիկ Զազարյանի հարցով Ռուսաստանը կաջակցի, եթե կարիք լինի: Մոսկվան ողջունում է Լեհաստան ՀՀ պատվիրակություն չուղարկելու որոշումը:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է վարչապետ փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումը: Նա նշել է՝ կա ներքին հռետորաբանություն և կա խաղաղության գործընթաց՝ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն ընդհանուր ջանքերի համատեքստում: Զախարովան ընդգծել է՝ շատ դժվար է բանակցային գործընթացում վերադառնալ նախկին դիրքերին այնպիսի հայտարարություններից հետո, որոնք «կռվախնձոր» են դառնում և առաջ են բերում նոր հարցեր, որոնք կարող են փխրուն բանակցային գործընթացում փոխել հավասարակշռությունը: 

Օգոստոսին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Զախարովան ասել է՝ նման խնդիրներն անհրաժեշտ է կարգավորել գործող մեխանիզմներով և եթե հարկ լինի, կարող են միջամտել համանախագահները: 

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը նաև աջակցություն է հայտնել երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակի առթիվ սեպտեմբերի 1-ին Լեհաստանում կազմակերպած հիշատակի միջոցառումներին Հայաստանից պատվիրակության չուղակրելու Երևանի որոշմանը: Ավելի վաղ արտգործնախարար Մնացականյանը նշել էր, որ վարչապետ Փաշինյանին չեն հրավիրել մասնակցելու հանդիսավոր միջոցառումներին, սակայն նրա ներկայությունը սպասվում էր Կրինիցայում անցկացվող տնտեսական ֆորումին։ Բայց վարչապետը հրաժարվել է մեկնել և մասնակցել կոնֆերանսին։