Array ( [mr_id] => 85978 [mr_node] => 76136 [mr_media] => 76385 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76385 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76385.jpg [media_name] => Без названия.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-04 18:43:41 )
Facebook Instagram Youtube
Դատարանը չի ազատել 3 զինվորի սպանության համար ցմահ ազատազրկվածին
Աշոտ Մանուկյանը ցմահ ազատազրկման է դատապարվել 96 թվականին՝ 3 զինվորի սպանության գործով

Ցմահ ազատազրկված Աշոտ Մանուկյանի երկրորդ փորձն է: Պայմանական վաղաժամկետ ազատում ստանալու համար առաջին անգամ դիմել էր ու հրաժարվել: Այս անգամ պատրաստ է վերադառնալ հասարակություն: 
Աշոտ Մանուկյանը ցմահ ազատազրկման է դատապարվել 96 թվականին՝ 3 զինվորի սպանության գործով: Այդ ժամանակ նրան դատապարտեցին գնդակահարության, հետո վճիռը փոխվեց ցմահով: 43-ամյա Աշոտ Մանուկյանը կյանքի մեծ մասն անցկացրել է անազատության մեջ: 23 տարիների ընթացքում պատրաստվել է այս օրվան: 

Քրեակատարողական և Պրոբացիոն ծառայությունները դատապարտյալին դրական բնութագիր են տվել, սակայն նշել, որ Աշոտ Մանուկյանի մոտ բարձր է նոր հանցագործություն կատարելու ռիսկը: Այս տեքստի հետ համաձայն էր նաև դատախազ Բրուտյանը:
Դատախազի խոսքով, դատապարտյալը հեռախոս պահելու համար 5 կարգապահական տույժ ունի: Աշոտ Մանուկյանի փաստաբան Միհրան Պողոսյանը առարկեց. հեռախոս պահելը նոր հանցագործության հիմք չի կարող լինել : 

Դատարանը կողմերին լսելուց հետո որոշումը հրապարակեց հաջորդ օրը: Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը կմնա անազության մեջ: