Array ( [mr_id] => 85980 [mr_node] => 76137 [mr_media] => 76386 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76386 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76386.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-04 18:46:46 )
Facebook Instagram Youtube
Սահմանադրական դատարանը հրապարակել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը
Օրվա ամենսպասված լուրը Սահմանդրական դատարանից էր, որը երկու օր քննելուց հետո հրապարակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ դիմումի վերաբերյալ որոշումը: Համաձայն դրա, Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ սահմանադրությանը համապատասխանող:

Գրեթե երկու օր փակ դռների հետեւում քննությունից հետո Սահմանադրական դատարանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի որոշման եզրափակիչ մասը: 

Այսինքն՝ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ոչ: Սահմանադրական դատարանը մասնակի բավարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները։ Երկրորդ նախագահի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի պնդմամբ՝ եթե քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական է, նշանակում է, որ խախտվել է Քոչարյանի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը։ 

Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ միայն ՍԴ որոշմանը ծանոթանալուց հետո կարող է ասել. Ռոբերտ Քոչարյանը կազատվի քրեական հետապնդումից, թե ոչ: Արամ Վարդեւանյանը համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կարող է վերանայել երկու մարմին՝ Քրեակատարողական հիմնարկն ու առաջին ատյանի դատարանը: 

Առաջին ատյանում Քոչարյանի և մյուսների գործով դատաքննությունը կվերսկսվի սեպտեմբերի 12-ին՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: Սահմանադրական դատարանի որոշումը ամբողջությամբ կհրապարակվի 3 օրվա ընթացքում եւ հենց այդ պահից անմիջապես ուժի մեջ կմտնի: