Array ( [mr_id] => 85991 [mr_node] => 76144 [mr_media] => 76393 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76393 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76393.jpeg [media_name] => honkong-1.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-05 12:31:41 )
Facebook Instagram Youtube
Հոնկոնգում սկանդալային օրինագիծը չեղարկվել է
Հոնկոնգում բողոքի զանգվածային գործողությունների պատճառ դարձած օրինագիծը չեղարկվել է: Ցուցարարներին այս որոշումը չի բավարարել:

Հոնկոնգի ղեկավար Քերի Լամը պաշտոնապես չեղարկել է արտահանձնման մասին վիճահարույց օրինագիծը, որը ամռան սկզբից զանգվածային բողոքի ցույցերի գլխավոր պատճառն էր: Օրինագիծը հետ կկանչվի հոկտեմբերին, երբ օրենսդիր խորհուրդը կվերսկսի աշխատանքը: Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար Հոնկոնգի ղեկավարը ցուցարարներին կոչ է արել տարաձայնությունները լուծել բանակցային ճանապարհով: Ցուցարարներին այս որոշումը չի բավարարել: Նրանք ևս հինգ պահանջ ունեն, այդ թվում՝ Քերի Լամի հրաժարականը: