Array ( [mr_id] => 85993 [mr_node] => 76148 [mr_media] => 76395 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76395 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76395.jpg [media_name] => 11.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-05 12:44:59 )
Facebook Instagram Youtube
Եվրո-2020. Հայաստանի հավաքականը պատրաստվում է Իտալիայի ընտրանու հետ հանդիպմանը
Հայաստան-Իտալիա խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին, ժամը 20-ին և կլինի Արմենիա ԹՎ-ի և Արմենիա Պրեմիումի ուղիղ եթերում: Ազգային ընտրանու ավագը վստահեցրել է՝ Իտալիայի հետ խաղին պատրաստ է հարյուր տոկոսով:

Ազգային ընտրանու ավագը վստահեցրել է՝ Իտալիայի հետ խաղին պատրաստ է հարյուր տոկոսով: Քիչ խաղային ժամանակ ստանալու պատճառով է տեղափոխվել իտալական «Ռոմա», տրանսֆերի մասին իմացել է վերջին պահին:

Մխիթարյանն իրատեսական է համարում խմբում երկրորդ հորիզոնականը գրավելը. Իտալիան միավորներով առաջ է պոկվել, սակայն ըստ ֆուտբոլիստի՝ բոլոր հավաքականները կարող են խառնել խաղաքարտերը:

Թիմի գլխավոր մարզիչն անհանգստացած է ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակով. լեգեոնականները հավաքականի ճամբար են եկել փոքր-ինչ հոգնած: Պատճառը՝ հեռավորությունն է:

Գյուլբուդղյանցը հավաքականի ֆուտբոլիստների հետ ուսումնասիրել է Սկուադրա Աձուրայի ներկա կազմը: Հարձակվող Լորենցո Ինսինյեի եւ պաշտպան Ջիորջի Կյելինի չմասնակցելը Գյուլբուդաղյանցը մեզ համար մեծ առավելություն չի համարում:

Հաշվի առնելով Իտալիայի ազգային հավաքականի փորձը եւ զբաղեցրած դիրքը մրցաշարային աղյուսակում՝ մեր ընտրանու գլխավոր մարզիչը խոսեց հավանական արդյունքի մասին: