Array ( [mr_id] => 86008 [mr_node] => 76149 [mr_media] => 76396 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76396 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76396.jpg [media_name] => 020532212133.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-05 14:53:19 )
Facebook Instagram Youtube
Ինչպես կանխել սննդի մասսայական թունավորման դեպքերը և ինչ են ուտում հայերը
Մասսայական թունավորման դեպքում պետք է սահմանել քրեական պատասխանատվություն:

Ամռանը սննդային թունավորումների դեպքերը եզրափակեց Գյումրիի ռեստորաններից մեկում քառասուն մարդու թունավորումը: Նման դեպքերում սննդի կետը ենթարկվում է վարչական տույժի: Քրեական պատասխանատվություն նախատեսված չէ:

Ռուսական «Ռոսսելխոզնադզոր» գործակալությունը որոշել է արգելել հայկական ձկնարտադրող ընկերություններից մեկի արտադրանքի ներկրումը ռուսական շուկա։ Արգելքը պայմանավորված է ընկերության արտադրանքում մալախիտե կանաչ գունանյութի առկայությամբ։ Մասնագետի պնդմամբ՝ ձկնաբուծության ոլորտում խնդիրներ կան միայն արտահանման դեպքում:

Դավիթ Պիպոյանը ներկայացրեց նաև հայերի սննդակարգային նախընտրությունները: Մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացին ուտում է 120 կգ հացամթերք: Սա պայմանավորված է նաև սոցիալ-տնտեսական պայմաններով: