Array ( [mr_id] => 86007 [mr_node] => 76150 [mr_media] => 59629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59629 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59629.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 14:41:42 )
Facebook Instagram Youtube
Սեպտեմբերից ուսուցչի աշխատավարձը բարձրանում է 8-10 հազար դրամով
38 հազար ուսուցչի աշխատավարձը սեպտեմբերի 1-ից բարձրանում է: 720 միլիոն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ տուժած անձանց աջակցության համար:

Կառավարությունը 1 միլիարդ 665 միլիոն դրամ կհատկացնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` 38 հազար ուսուցչի աշխատավարձը բարձրացնելու համար: Տարրական դասարանների ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 8000 դրամ, միջնակարգ , հատուկ հանրակրթական հաստատությունների ուսուցիչներինը 10-12 հազար:

Արդարադատության նախարարությանը 720 միլիոն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ տուժած անձանց աջակցության համար:

Վարչապետը նշեց, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ՝ աջակցություն: նա հորդորեց՝ այս հարցում որոշումները կայացնել մաքսիմալ օբյեկտիվ:

Կառավարությունը քրեակատարողական հիմնարկների կապիտալ նորոգման համար քրեակատարողական ծառայությանը կհատկացնի 176 մլն. դրամ դրամ: Նախատեսվում է բարելավել դատապարտյալների և կալանավորված անձանց կոմունալ-կենցաղային պայմանները:

Կառավարության որոշումներից մեկն էլ վերաբերում է ՀԷԿ-երի ապօրինի ջրօգտագործմանը: Սահմանված և թույլատրված չափից ավելի ջրօգտագործողների համար վնասի փոխհատուցում կսահմանվի տարեկան 64 մլն. դրամը: