Array ( [mr_id] => 86009 [mr_node] => 76151 [mr_media] => 64317 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64317 [media_album] => 10 [media_path] => media/2017/01/64317.jpg [media_name] => nairi karavarutyan nist copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-26 15:59:26 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունը քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման նոր ՇՄԱԳ անցկացնելու հնարավորությունը
Ըստ Վլադիմիր Կարապետյանի՝ Ամուլսարի հարցով վերջնական որոշում դեռ չկա:

Ամուլսարի հարցով որոշումը դեռ վերջնական չէ, հետևաբար նաև հայտնի չեն կառավարության հետագա գործողություններն այս ուղղությամբ: Վարչապետի մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ նոր ՇՄԱԳ անցկացնելու հնարավորություն կառաջանա, թե ոչ, պարզ կլինի վերջնական որոշումից հետո: Կարապետյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ հրապարակած որոշմանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ եթե բիզնեսը նոր է բացվել, տնտեսվարողը կարող է իր գործունեությունն իրականացնել մինչև ՀԴՄ ձեռքբերելը: ՊԵԿ-ը ձեռնպահ է մնալու տնտեսվարողին անմիջապես տուգանելուց, նախ մոնիթորինգային կարգով վարչարարություն է իրականացնելու:

Անանյանը հայտնեց նաև, որ շոու-բիզնեսի 3-5 ներկայացուցիչներ արձագանքել են ՊԵԿ կոչին և հայտարարագրել են իրենց եկամուտները, 9-ը՝ չեն արձագանքել ՊԵԿ-ի հորդորներին: Նրանց վերաբերյալ տեղեկությունները ՊԵԿ-ը փոխանցելու է քննիչներին, որոնք էլ կորոշեն պատասխանատվության ենթարկվելու հարցը: